Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը և Եվրամիության արտակարգ և լիազոր դեսպանը մասնակցեցին նորարական գաղափարների Հեքթոնին

Մարզպետը և Եվրամիության արտակարգ և լիազոր դեսպանը մասնակցեցին նորարական գաղափարների Հեքթոնին 07.04.2018

Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Պյոտր Սվիտալսկուն՝ տիկնոջ Աննա Սվիտալսկայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Եվրամիության համագործակցության բաժնի կրտեր մասնագետ Կարմեն Գրիլիցան, թարգմանիչ Վարդուհի Սարգսյանը:

Կայացավ ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլը 07.04.2018

Օրերս Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում տեղի ունեցավ Ազգային ժողովի գավաթի խաղարկության Լոռու մարզային փուլը: Մասնակցում էին մարզի 5 տարածաշրջանների (Վանաձոր քաղաքը՝ Գուգարքի հետ) հաղթող թիմերը: Աշակերտները մրցեցին վազք, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ մրցաձևերում:

Փա՛ռք ու պատի՛վ հերոս հայորդիներին

Փա՛ռք ու պատի՛վ հերոս հայորդիներին 06.04.2018

Լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը ու չսպիացած վերքերը կրկին ցավում են: Կորստի վիշտն անամոքելի է, այն ոչնչով փոխհատուցել հնարավոր չէ ու միակ սփոփանքը, թերևս, այն է, որ հերոսները, բոլոր ժամանակներում նահատակվում են հանուն հայրենիքի: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնում Լոռու մարզից խրախուսական մրցանակի արժանացավ 4 դպրոցական

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնում Լոռու մարզից խրախուսական մրցանակի արժանացավ 4 դպրոցական 04.04.2018

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնն այս տարի կրում էր Արցախյան ազատամարտ-30 խորագիրը: Այս տարի Լոռու մարզի դպրոցներից փառատոնին մասնակցելու ցանկություն էին հայտնել 640 պատանիներ և աղջիկներ, որոնցից նախնական փուլ անցան 87-ը: Առաջին փուլը, սակայն, նրանցից հաղթահարեց 47-ը:

Սուրբ Հարության տոնը՝ Գուգարաց թեմում.  Պատարագին ներկա էր նաև Լոռու մարզպետը

Սուրբ Հարության տոնը՝ Գուգարաց թեմում. Պատարագին ներկա էր նաև Լոռու մարզպետը 03.04.2018

Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվեց ապրիլի 1-ին: Թեմի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագներին ներկա էին տեղի ավագանու անդամներ, եկեղեցիների խաչքավորներն իրենց ընտանիքներով, ուխտավորներ, հավատավոր ժողովուրդը:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը 29.03.2018

Մարտի 28-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59