Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեցին «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա¬զուրկ¬ների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում իրականցվող բոլոր 7 ծրագրերը

11.09.2019

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Օրակարգի առաջին հարցով հանձնաժողվի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվության ներկայացրեց ՀՀ կառավարության 17.04.2014թ., թիվ 534-Ն որոշմամբ հաստատված Հավելված 21-ի՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա-զուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջ¬ներին համապատասխան նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ: Նա տեղեկացրեց, որ ընթացքի մեջ գտնվող մեկ ծրագիր՝ «Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի գերեզմանատան ցանկապատում և բարեկարգման աշխատանքներ», ևս իր ավարտին է մոտեցել: Թեև աշխատանքներն իրականացվել են որակով, սակայն որոշ խնդիրների պատճառով ծրագրի ավարտի համար նախատեսված ժամկետը շուրջ մեկ ամսով երկարաձգվել է:
Ծրագրի մշտադիտարկման արդյունքները ներկայացրեց Ստեփանավանի տարածաշրջանում իրականացվող ծրագրերի խորհրդատու Վաղարշակ Եղիազարյանը, իսկ պատասխանատուներն ադրադարձան ընթացիկ աշխատանքներին՝ նշելով, որ դրանք ընդհանուր առմամբ կատարվել են պատշաճ մակարդակով:
Հանձնաժողովը արձանագրեց նշված ծրագրի ավարտը:
Այսպիսով, ավարտին հասցվեցին «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա¬զուրկ¬ների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում իրականցվող բոլոր 7 ծրագրերը:
Իր նկատառումները հայտնելով ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ Գ. Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց, հանձնաժողովի անդամներին և ծրագրերի պատասխանատուներին, դրանք պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Արդեն հաջորդ տարվա համար նա կարևորեց ծրագրերը ամբողջական, սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հետագայում լրամշակելու անհրաժեշտություն չառաջանա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00