Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

29.01.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը:
«Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը և Ալավերդու համայնքապետարանը համատեղ նախաձեռնել են իրականացնելու թափոնների կայուն կառավարման ծրագիրը և այն արդյունավետ իրականացնելու հարցում ակնկալում են Լոռու մարզպետարանի աջակցությունը:
Ծրագրի նպատակն է Ալավերդի, Թումանյան և հարակից համայնքներից կազմակերպել պլաստիկ թափոնների հավաք և վերամշակում՝ ստանալով բարձրաժեք հումք:
Ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, ծրագրի արդյունքում Ալավերդի խոշորացված համայնքում նախատեսում է ստեղծել առանձնացված պլաստիկ թափոնների հավաքման և վերամշակման արտադրամաս՝ աջակցելով կայուն զարգացման ապահովմանը թափոնների կառավարման նորարարական ծրագրի իրականացման միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ ՄԱԱԶԿ-ն կտրամադրի տեխնիկական աջակցության և սարքավորումների ֆինանսավորումը, իսկ Ալավերդու համայնքապետարանը կապահովի արտադրամասի շենքային պայմանները և անհրաժեշտ ենթակառուցվածքները: ՄԱԱԶԿ-ի ֆինանսական ներդրումը կկազմի 24 մլն դրամ:
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը հանդիսանում է ծրագրի իրականացման պատասխանատուն:
Ողջունելով նախաձեռնությունը՝ մարզի ղեկավարն առաջարկեց, այն, որպես սուբվենցիոն ծրագիր դիտարկելով, ստանալ նաև պետության ֆինանսական աջակցությունը՝ ապահովելով ծրագրի անընդհատությունը՝ պլաստիկ շշերից ստացված փաթիլների արտադրությունից ընդհուպ մինչև մանրաթելի և սինդիպոն կոչվող նյութի արտադրություն:
Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ ծրագիր նախնական փուլում արտադրամասը պետք է դիտարկել՝ որպես համայնքային սեփականության կառույց, մինչդեռ ընդլայնվելու դեպքում արդեն՝ հանձնել կառավարման:
Քանի որ առաջարկվելիք ծրագիրը, որպես սուբվենիցոն դիտարկելը, առկա չափորոշիչներով պայմանավորված, փոքր-ինչ ինքնատիպ է, հետևաբար մարզի ղեկավարն առաջարկեց այն առանձին քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ՝ ծրագրի կայուն շարունակականությունը ապահովելու հեռանկարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-28 17:00:13