Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐՈՍ ԳՈՌ ԽՈՒԴԻՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՆՁԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ

29.01.2020

 Հունավարի 28-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ եղավ զոհված ժամկետային զինծառայող Գոռ Խուդինյանի ընտանիքում՝ շնորհավորելու նրաց Հայոց փառապանծ բանակի տարեդարձի առիթով ու ևս մեկ անգամ իր խորը երախտիքի խոսքն ասելու հերոս ծնած ու դաստիարակած ծնողներին՝ Ֆրունզիկին և Անահիտին:
-Շնորհակալություն ձեր զավակի համար: Գոռի նման հերոսների օրինակով մենք հասկանում ենք, որ մեր ամենօրյա աշխատանքով պետք է արժանի լինենք նրանց վաստակին,-ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Նա կրկին անգամ վերահաստատեց իր պատրաստակամությունը ամեն կերպ աջակցելու ընտանիքին: Ֆրունզիկը և Անահիտը մարզի ղեկավարին տեղեկացրեցին, որ կրտսեր որդին ևս անցել է ծառայության՝ իր պարտքը տալու հայրենիքին ու նաև հերոս եղբոր հիշատակին:
Մարզի ղեկավարը ընտանիքին նաև դրամական աջակցություն ցուցաբերեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-28 15:52:27