Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ավարտին հասցվեց ևս 4 ծրագիր 19.07.2019
Հուլիսի 18-ին անցկացվեց ՀՀ Լոռու մարզի զբաղվածության աջակցության հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ կառավարության 17.04.2014թ. թիվ 534-Ն որոշմամբ հաստատված Հավելված 21-ի՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա¬զուրկ¬ների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջ-ներին համապատասխան նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:

Հուլիսի 22-ից Վանաձորի բժշկական կենտրոնում կսկսի գործել ինվազիվ սրտաբանության բաժանմունքը 19.07.2019
Հուլիսի 22-ից Վանաձորի բժշկական կենտրոնում կսկսի գործել ինվազիվ սրտաբանության բաժանմունքը, կիրականացվի սրտի անոթների զոնդավորում և ստենդավորում: -Մարզի քաղաքացիներն այլևս անհրաժեշտություն չեն ունենա մեկնելու Երևան, ինչն իր հերթին լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Բացի այդ, դրա հիման վրա մարզին լրացուցիչ տրամադրվել է պետպատվեր՝ ինվազիվ սրտաբանության համար, որից օգտվելու հնարավորություն կունենան անապահովության նպաստ ստացող քաղաքացիները, հաշմանդամության խումբ ունեցողները, զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները և նրանց հավասարեցված անձինք: Գործելու է նաև «Ստենդ ֆոր լայֆ ծրագիրը»,- ասում է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:

Քննարկվեցին առողջապահական մի շարք խնդիրներ 19.07.2019
Հուլիսի 18-ին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ մարզպետարանի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում վարչության պետ Արթուր Մխիթարյանն անդրադարձավ իմունոկանխարգելման խնդիրներին և իմունիզացիայի գործընթացի կազմակերպմանը մարզի տարածքում: Նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում և՝ Լոռու մարզում, գործընթացի հետ կապված նվազման միտում է նկատվում, ինչն առավելապես պայմանավորված է աշխարհում լայն տարածում գտած հակավակցինացիոն քարոզչական ակցիաներով:

Հուշագիր ստորագրվեց Լոռու մարզպետարանի և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի միջև 19.07.2019
Հուշագիրը կնքեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանը: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը և պետի տեղակալ Արփինե Մատինյանը: Հուշագրով կողմերը պարտավորություն ստանձնեցին զարգացնելու համագործակցությունը մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ծրագրերի իրականացման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում:

Քաղաքացիների ընդունելություն Լոռու մարզպետարանում 18.07.2019
Հուլիսի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 30 քաղաքացի Վանաձորից և մարզի բոլոր տարածարջաններից: Այս անգամ գերակշռում էին անձնական բնույթի, աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ խնդիրները: Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո, լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում: Որոշ հարցերի մարզի ղեկավարը հենց տեղում լուծում տվեց՝ համապատասխան հանձնարարություններ տալով մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:
Աշխատանքի հրավեր 18.07.2019
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2019թ. ապրիլի 23-ի, N 90-Ա որոշման ստեղծվել է ՀՀ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ, որը Երևանի քաղաքապետարանի կազմում գործող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: Հաշվի առելով, որ նորաստեղծ կազմակերպությունը դեռևս համալրված չէ բավարար մարդկային ռեսուրսներով՝ բանվորներով, որոնք անհրաժեշտ են հիմնարկի աշխատաքները պատշաճ և որակով իրականացնելու համար կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և աշխատանքին նվիրված բանվորների: