Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում գործարկվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

06.12.2019

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի ու Լոռու մարզպետարանի համագործակցության արդյունքում Վանաձորում օրեր առաջ տեղադրվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը:

Այն հնարավոր է եղել  իրականացնել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և ԳԷՀ-ի 2018թ.-ի միջև նոյեմբերի 15-ին կնքված ARM/SGP/OP6 /Y4/STAR/CC/18/14 պայմանագրով ՓԴԾ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Այն գտնվում է Լոռու մարզպետարանի հարևանությամբ: Վանաձորում արդեն որոշ տաքսի ծառայություններն ունեն էլեկտրոմոբիլներ և օգտվում  են լիցքավորման սարքի ծառայություններից: Նշենք նաև, որ այն միառժամանակ անվճար կլինի: Այսօր տեղի ունեցավ կայանի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Հայկ Բադալյանը, ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում մեքենայի ցուցադրական լիցքավորում կատարվեց: Անդրեյ Ղուկասյանն անձամբ ցանկություն հայտնեց վարել մեքենան:

-Ապագան էլեկտրամոբիլներինն է, ու էլեկտրասնուցվող մեքենաների լիցքավորման ապահովման հնարավորությանն ուղղված քայլերը մենք սկսում ենք այսօրվանից: Կառավարության դիրքորոշումն այսօր էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների խթանումն է: Այս ծրագրի շրջանակներում փորձում ենք խրախուսել նաև արևային էլեկտրակայանների գործարկումը՝ այս ուղղությամբ ևս իրականացնելով գործուն քայլեր,-իր խոսքում նշեց մարզի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36