Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 25.05 – 27.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

01.06.2020

 «Ռուսաստանի հայերի միության» կողմից տրամադրված սննդօգնությունը Լոռու մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է մարզի սոցիալապես անապահով 243 ընտանիքի (ընդամենը մինչ այժմ՝1373): Աջակցությունը նախատեսված է ընդհանուր առմամբ 1500 ընտանիքի համար:
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված սննդօգնությունը նշված ժամանակահատվածում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է Վանաձոր համայնքի և Գուգարքի տարածաշրջանի ևս 190 ընտանիքի(մինչ այժմ 490): Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 500 ընտանիքի:
Լոռու մարզպետարանի կողմից ձեռքբերված սնունդը բաշխվել է ինքնամեկուսացված ևս 3 ընտանիքի՝ մինչ այժմ՝ 38(ընդհանուր առմամբ կտրամադրվի 100 ընտանիքի):
ՀՀ կառավարության աջակցությամբ տրամադրված սննդօգնությունը և հիգիենայի պարագաները Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային կազմակերպության կողմից տրամադրվել են Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համայնքների 1507 անժառանգ միայնակ տարեցների, ականազերծման հետևանքով տուժածների և այլ սոցիալապես անապահով ընտանիքների:
Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17