Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կհիմնանորոգվի Գուգարք համայնքի բազմաբնակարան շենքի տանիքը

15.06.2020

 Այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացվեն նաև Գուգարք համայնքի էներգետիկների 5-րդ փողոցի 9-րդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ:
Սա ևս համայնքի համար հրատապ լուծում պահանջող խնդիրներից է, քանի որ շենքի տանիքը(շենքում բնակվում է 10 ընտանիք), ամբողջությամբ խարխուլ վիճակում է:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 17.506.600 դրամ, որից մոտ 7.002.600 դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է հինգհարկանի շենքի տանիքի վերանորոգում` ազբոշիֆրերը փոխարինելով ցինկապատ թիթեղներով, ինչպես նաև նոր ջրհորդանի կառուցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 16:30:25