Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակ համայնքը ձեռք կբերի գրեյդեր, հիբրիդային դիզել ավլող, փոշեկուլ մեքենա

12.06.2020

 Բազմաֆունկիցոնալ տեխնիկայի ձեռբերումը հատկապես քաղաքային համայնքերի համար կարևոր առաջնահերթություն է:
Այս տարի սուբվենցիոն միջոցներով Սպիտակ համայնքը կկարողանա համայնքային կարիքների համար ձեռքբերել գրեյդեր, հիբրիդային դիզել ավլող, փոշեկուլ մեքենա: Մեքենայի ձեռքբերումը կնպաստի համայնքի գրունտային ճանապարհների ժամանակին և արդյունավետ բարեկարգմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ավելացնել սանիտարական մաքրման տարածքը: Բացի այդ կստեղծվի 2 նոր աշխատատեղ:
«Համայնքի կարիքների համար գրեյդեր, հիբրիդային դիզել ավլող, փոշեկուլ մեքենայի ձեռքբերում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 78.720.000 դրամ, որից 43.296.000 դրամը` համայնքային ներդրում:
Ծրագրի շահառու են համայնքի բոլոր բնակիչները` շուրջ 17.200 մարդ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 16:30:25