Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզը հաջողություններ է գրանցել դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում
12.06.2020
Լոռու մարզ հանրակրթական դպրոցների աշակերտները հաջողություններ են գրանցել դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում. մեր աշակերտները «Քիմիա» առարկայից նվաճել են 2՝ առաջին կարգի դիպլոմ, 1՝ 3-րդ կարգի, «Անգլերենից» 1՝ 3-րդ կարգի, «Գերմաներենից» 1՝ առաջին կարգի, «Պատմությունից»՝ 1 առաջին կարգի, 1՝ 2-րդ կարգի, 2՝ 3-րդ կարգի, «Աշխարհագրությունից» 1՝ 3-րդ կարգի, «Կենսաբանությունից»՝ 2՝ 2-րդ կարգի դիպլոմ և 2 գովասանագիր, «Ֆիզիկայից»՝ 1 գովասանագիր և «Մաթեմատիկայից»՝ 1՝ 3-րդ կարգի դիպլոմ:
Ինչպես հայտնի է, 2019-2020թ.թ. ուստարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլն այս տարի, ըստ ժամանակացույցի, անցկացվել է «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաներից, իսկ «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Անգլերեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «ՀԵՊ» և «Քիմիա» առարկաների օլիմպիադաները, համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով, միայն 12-րդ դասարանների համար՝ հունիս 5-6-ը:
Համավարակի պատճառով հետաձգված օլիմպիադաների հանրապետական փուլը 9-11-րդ դասարանների աշակերտների համար՝ «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Անգլերեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «ՀԵՊ» և «Քիմիա» առարկաների առարկաներից կանցկացվի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթած աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ: