Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն այցելեց ծննդաբերական բաժանմունքի առաջին բնակչին

Լոռու մարզպետն այցելեց ծննդաբերական բաժանմունքի առաջին բնակչին 27.10.2018

Երեկ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի նորկառույց մասնաշենքում լույս աշխարհ եկավ առաջին երեխան: Փոքրիկ աղջնակն ունի 50.5 սմ հասակ ու 3.400 կգ քաշ: Այսօր առավոտյան ծննդաբերական բաժանմունք է այցելել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա նորածնի մորը և փոքրիկին մաղթել է առողջություն և հույս հայտնել, որ նոր կառույցում ծնունդների թիվը տարեցտարի կավելանա: Մարզպետը նաև դրամական աջակցություն է ցուցաբերել նորածին փոքրիկի ընտանիքին: Հիշեցնենք, որ բաժանմունքի մասնաշենքը կառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Լոռու մարզպետ. «Մեր մարզում այլևս որևէ անորակ շինաշխատանք չի կատարվելու»

Լոռու մարզպետ. «Մեր մարզում այլևս որևէ անորակ շինաշխատանք չի կատարվելու» 25.10.2018

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները Վանաձորի մի խումբ բնակիչների կողմից դժգոհություններ էին ստանում՝ Վանաձորում իրականացվող փողոցների բարեկարգման աշխատանքները անորակ իրականացնելու վերաբերյալ: Մարզպետ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ուսումնասիրութուններ է իրականացրել Վանաձորի բարեկարգվող փողոցներում՝ փաստելով, որ անգամ անզեն աչքով որոշ փողոցներում կարելի է դիտարկել անորակ կամ տեխնիկական թերություններով կատարված աշխատանք: Հարկ է նշել, որ պետական աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վանաձորում առաջին փուլով բարեկարգման աշխատանքներ են իրականացվում՝ Լազյան, Շիրակացի. Չերկասի, Մաշտոցի, Սասունցիների, ինչպես նաև Շինարարների, Իսահակյան, Ներսիսյան փողոցների միացման հատվածում, Մալաթիայի, Վերածննդի փողոցներում:

Հայտարարություն

Հայտարարություն 25.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա երկու օրերի ընթացքում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ անկում, գիշերը կգրանցվի բացասական ջերմաստիճան:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 25.10.2018

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությունը աննախադեպ մարդաշատ էր: Մարզի ղեկավարն ընդունեց շուրջ 80 քաղաքացու Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժնումների ղեկավարներ, այլ պատասխանատու պաշտոնյաներ: Խնդրանքները բազմաբնույթ էին՝ ֆինանսական աջակցության, անվճար բուժօգնություն ստանալու, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման հարցեր և այլն:

Բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են

Բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են 24.10.2018

Ինչպես տեղեկացնում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահապանության վարչությունը, հոկտեմբերի 20-ի դրությամբ մարզում արտադրվել է շուրջ 33.000 տոննա հացահատիկ. 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 32 ցենտներ: Ստացվել է 65.000 տոննա կարտոֆիլ. միջին բերքատվությունը 1հա-ից կազմել է 140 ցենտներ, 23.500 տոննա բանջարեղեն. միջին բերքատվությունը 1 հա-ից՝ 70 ցենտներ, 1380 տոննա պտուղ-հատապտուղ. միջին բերքատվությունը 1հա-ից՝ 50 ցենտներ: Կուտակվել է 95. 000 տոննա խոտ: Կատարվել է 7000 հա աշնանացան: Թեև բերքահավաքը և աշնանացանը ընթացքի մեջ են, սակայն վարչության մասնագետների վստահեցմամբ արդյունքները գոհացուցիչ են:

                   Կայացավ ռազմամարզական խաղերի մարզային փուլը

Կայացավ ռազմամարզական խաղերի մարզային փուլը 24.10.2018

Օրերս Վանաձորի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցում և Վանաձորի պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում կազմակերպվել էր նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ռազմամարզական խաղերի Լոռու մարզային փուլը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02