Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջապահության համակարգը առողջացման լուրջ գործընթացի մեջ է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան

25.12.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տարին ամփոփում է մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպմամբ:
Եվ առաջին միտքը, որ մարզի ղեկավարը հպարտորեն փաստում է, հետևյալ է.
Առողջապահության համակարգը առողջացման լուրջ գործընթացի մեջ է:
Տարբեր բուժհաստատությունների գլխավոր բժիշկները մեկ առ մեկ ներկայացնում են անցնող տարվա իրենց ձեռքբերումները, մատուցվող ծառայությունների քանակական ու որակական նկատելի աճը, և իհարկե նաև բացթողումներն ու զարգացմանը խոչընդոտող խնդիրները:
Վճարովի ծառայությունների համատեքստում գրեթե ամենուր արձանագրվել է ֆինանսական մուտքերի շոշափելի աճ:
Նախորդ տարվա 722 մլն դրամի համեմատ այս տարի մուտքերը կազմել են 984 միլիոն դրամ: Մարզի ղեկավարի խոսքով սա արդյունք է ստվերային դրամաշրջանառության գրեթե իսպառ բացակայության, քաղաքացիների կողմից տեղական բժշկության հանդեպ վստահության աճի և մատուցվող ծառայությունների որակի կտրուկ բարձրացման:
Զարգացման առյուծի բաժինն ապահովել է Վանաձորի բժշկական կենտրոնը, որտեղ ոչ միայն բազմապատկվել են ֆինանսական մուտքերը, այլև ներմուծվել են անհրաժեշտ ծառայություններ:
2020 թվականին ակնկալվում է ներմուծել նոր ծառայություններ, որոնք մարզի համար բացառիկ և կարևոր նշանակություն կունենան:
Տնօրենների հավաստմամբ մուտքերի շնորհիվ բարձրացել է նաև աշխատավարձի ցուցիչը, որը ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 30 տոկոս:
Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ գնահատելի և տեսանելի է ոլորտի առաջընթացը, բավարար բայց ոչ անհրաժեշտ ու վերջնական ցուցանիշ է, որը պետք է մեծացնել և պահելով որդեգրած քաղաքականության ազնիվ մոդելը կայունացնել երբեմնի ամենակոռումպացված համակարգը:
Հանդիպման վերջում մարզի ղեկավարը երախտագիտություն հայտնեց նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը՝ նշելով, որ հաղթանակները նաև վարչության լավ աշխատանքի արդյունքն են, շնորհավորեց վարչության արդեն նախկին պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանին մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և տեղեկացրեց, որ վերջինս կշարունակի համակարգել առողջապահության ոլորտը՝ նորանոր հաջողություններ արձանագրելով առողջացող համակարգում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36