Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում հիմնվել է 118 Արմաթ լաբորատորիա

25.12.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում ներկա գտնվեց Արմաթ ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը: Մարզի ղեկավարին և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանին դիմավորեցին աղուհացով, որից հետո լաբորատորիա հաճախող երկու սաներ մասնակցեցին դասասենյակի բացմանը:
ՀՀ Արմաթ ինժեներական լաբորատորիաների համակարգող Սեդրակ Վարդանյանը տեղեկացրեց, որ ռոբոտաշինության խմբակները Վանաձորի դպրոցներում ներմուծվել են 2013 թվականից, իսկ 2016 թվականից մեկնարկել է Արմաթ դասարանների հիմնումը: 2019 թվականին կառավարության որոշմամբ և Լոռու մարզպետարանի անմիջական աջակցությամբ Լոռու մարզի 118 դպրոցներում, որոնց աշակերտների քանակը 35-ից ավելին է, բացվեցին Արմաթ դասարաններ՝ դրանց թիվը մարզում հասցնելով 140-ի:
Լոռու մարզի Արմաթ ինժեներական լաբորատորիաների համակարգող Եղիշե Սաֆարյանի խոսքով, այստեղ աշակերտներն ստանում են ինժեներական կրթություն, վաղ տարիքից նրանց մոտ ձևավորվում է մասնագիտական կողմնորոշումը և հնարավորություն են ստանում աշխատել այսպես կոչված սալիկների հետ:
Յուրաքանչյուր տարի կազմակերպվում է 4-5 մրցույթ, որի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունենում դրսևորվելու: Այս տարի առաջին անգամ լաբորատորիաների սաները մասնակցել են միջազգային մրցույթի:
Աշակերտները մարզի ղեկավարին ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնք աչքի էին ընկնում լուծումների բազմազանությամբ և կատարողական բավականին բարձր վարպետությամբ:
Լաբորատորիայի բացման կապակցությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական միջոցառում:
Մարզի ղեկավարը շնորհավորեց աշակերտներին նման հնարավորություն ստանալու համար, ուրախալի համարեց, որ կառավարության աջակցության և իր անմիջական հետևողականության արդյունքում մարզի գրեթե բոլոր դպրոցներն ունեն Արմաթ դասարաններ:
Որպեսզի ստացած գիտելիքները դրսևորելու և առողջ մրցակցություն ապահովելու հնարավորություն ընձեռվի, Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց մրցույթներ կազմակերպել նաև մարզի դպրոցների միջև՝ բացահայտելու և միջազգային մրցույթներին մարզը լավագույնների միջոցով ներկայացնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:14:17