Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵՆ ՄԻԱՅՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ

25.12.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տարբեր առիթներով, խոսելով ճանապարհաշինական աշխատանքների որակից և դրանց սպասարկման կազմակերպումից, նշել էր, որ առաջինների դեպքում անորակ և թերի որևէ աշխատանք չի ֆինանսավորվելու, իսկ մյուսի պարագայում՝ վճարում է իրականացվելու բացառապես կատարված աշխատանքների դիմաց:
Անդրեյ Ղուկասյանի հրավերով մարզպետարանում էին մարզում ճանապարհաշինարարություն և ճանապարհների սպասարկում իրականացնող ընկերությունների պատասխանատուները, որոնց հետ զրույցում մարզի ղեկավարը վերահաստատեց իր որդեգրած դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ կազմակերպություններն այս տարի գումար կստանան միայն կատարված աշխատանքների դիմաց, մասնավորապես՝ ձնամաքրման աշխատանքների անհրաժեշտություն չի եղել, հետևաբար դրա համար նախատեսված գումարները հետ կվերադարձվեն պետական գանձարան: Ձմռան երկու՝ հունվար և փետրվար ամիսների համար ընկերությունները կֆինանսավորվեն 2020 թվականի բյուջեի միջոցներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53