Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի մշակույթի տան համար սուբվենիցոն միջոցներով այս տարի ձեռք կբերվի անհրաժեշտ գույք

22.06.2020

Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի մշակույթի տունը հիմնանորոգվել է նախորդ տարի՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացովող սուբվենցիոն միջոցներով: Այս տարի համայնքը նախաձեռնություն է ցուցաբերել դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռքբերելու մեծաքանակ գույք, որպեսզի մշակույթի տունը լիարժեքորեն ծառայի ոչ թե միայն տարաբնույթ միջոցառումների անցկացման համար, այլև այստեղ գործեն զանազան խմբակներ տեղի երեխաների, պատանիների և երիտասարդների համար:
«Ճոճկան բնակավայրի մշակույթի տան գույքի ձեռքբերում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 19.251.000 դրամ, որից 11.550.600 դրամը` համայնքային ներդրումն է:
Արդյուքում նախատեսվում է բացել տարբեր խմբակների, իրականացնել արտադպրոցական կրթություն, կազմակերպվել տարաբնույթ մշակութային միջոցառումներ:
Ծրագրի շահառու է բնակավայրի ողջ բնակչությունը` շուրջ 1950 մարդ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59