Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դուք առավելագույն չափով դրսևորում եք ոչ միայն մասնագիտական պրոֆեսիոնալիզմ, այլև մարդկային բարձ հատկանիշներ, որոնք պակաս կարևոր չեն». մարզի ղեկավարը պարգևատրեց մի խումբ բուժաշխատողների

22.06.2020

Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ այսօր մարզպետարանում հյուրընկալվել էին մարզի առողջապահական հիմնարկների մի խումբ բուժաշխատողներ: Մարզի ղեկավարի՝ Անդրեյ Ղուկասյանի խոսքն ուղղված այսօրվա հերոսներին անչափ հուզիչ էր և պարտավորեցնող.
-Այսօր այստեղ հյուրընկալելու պատիվ ենք ունեցել ընդամենը շուրջ մեկ տասնյակ բուժաշխատողների, բայց մենք խոնարհվում ենք և մեր անսահման երախտագիտությունն եք հայտնում մարզում այս դժվարին օրերին ծառայություն մատուցող ավելի քան երկու հազար բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին, համակարգի բոլոր աշխատակիցներին: Ձեր շնորհիվ է նաև, որ Լոռու մարզում համավարակի տարածման հետ կապված իրավիճակը մյուս մարզերի համեմատությամբ ամենաբարվոքներից է: Վստահ եմ, մեր համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կկարողանանք շատ շուտով ամբողջությամբ հաղթահարել համավարակը,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա իր խոսքում նշեց, որ, անկախ դժվարություններից, ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետարանն անում են ամեն հնարավորինը նրանց բեռը թեթևացնելու համար:
-Համավարակով պայմանավորված այս օրերին դուք առավելագույն չափով դրսևորում եք ոչ միայն մասնագիտական պրոֆեսիոնալիզմ, այլև մարդկային բարձ հատկանիշներ, որոնք պակաս կարևոր չեն,-նշեց մարզի ղեկավարը:
Նա շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց Վանաձորի թիվ 1 համաբուժարանի բժիշկ Սյուզաննա Բալայանին, Գուգարք կենտրոնական համաբուժարանի լաբորանտ Մարգո Մուրադյանին, Վանաձորի թիվ 5 համաբուժարանի թերապևտ Նաիրա Լորիս-Ռուսսոյին, Ստեփանավանի բժշկական կենտրոնի համաճարակաբան Կարեն Մաղաքյանին, Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության և ընդունարանի ավագ բուժքույր Մարինե Դավիթավյանին, Տաշիրի բժշկական կենտրոնի բժիշկ Հմայակ Սաքանյանին, Սպիտակի բժշկական կենտրոնի թերապևտիկ տեղամասային բուժքույր Մարինե Սիմոնյանին, Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ գծային բուժքույր Թամարա Օհանյանին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանին, բուժքույր Իրինա Հովհաննիսյանին, Մարգահովիտի առողջության կենտրոնի Լերմոնտովոյի ԲՄԿ-ի բուժքույր Մարիա Գալիցինային, Օձունի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Անահիտ Նալբանդյանին:
-Մենք կարողանում ենք պայքարել ու դիմակայել, որովհետև թիկունքում Ձեր, մեր կառավարության անվերապահ աջակցությունն ենք զգում,-բուժաշխատողների անունից շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ ասաց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը:
Երախտիքի և ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Վարդանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53