Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծավան համայնքում կիրականացվեն Արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման և շենքի վերանորոգման աշխատանքներ

22.06.2020

Մեծավան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հնարավոր կլինի իրականացնել Արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման և շենքի վերանորոգման աշխատանքներ՝ հարմարավետ պայմաններ ապահովելով այստեղ հաճախող երեխաների համար:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 13.932.147 դրամ, որից 8.359.288 դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է երկհարկանի շինության (500 քառ. մետր ընդհանուր մակերեսով) վերանորոգում` միջնորմների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ, նոր դռների տեղադրում: Ակնկալվում է, որ աշխատանքների ավարտից հետո կբացվի 2-3 նոր խմբակ, կավելանա դպրոց հաճախող երեխաների թիվը:
Ներկայում նրանք 30-ն են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 16:30:25