Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆ ԿՀԻՄՆՎԻ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆ ԿՀԻՄՆՎԻ 11.03.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանին: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը: Ինչպես հայտնի է, «Թումոն» 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում:

Անդրեյ Ղուկասյան.«Բոլոր խնդիրներն ու մտահոգություններն անցյալում են և այսուհետ ձեզ մտահոգող միակ հարցը պետք է լինի կրթության բարձր որակի ապահովումը». մարզի ղեկավարը Վանաձորի թիվ 28 դպրոցում

Անդրեյ Ղուկասյան.«Բոլոր խնդիրներն ու մտահոգություններն անցյալում են և այսուհետ ձեզ մտահոգող միակ հարցը պետք է լինի կրթության բարձր որակի ապահովումը». մարզի ղեկավարը Վանաձորի թիվ 28 դպրոցում 10.03.2020

Մարտի 10-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցեց Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի վերանորոգված մարզադահլիճի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հիմնադրված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի դասարանի բացմանը, ապա նաև ներկա գտնվեց Հայոց բանակին նվիրված ցերեկույթին: Միջոցառումներին մարզի ղեկավարի և դպրոցի հրավերով մասնակցում էր նաև Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Ղուդրատյանը, քանի որ դպրոցն իր հիմնադրման օրվանից իսկ սերտ բարեկամական կապերով է կապված ուկրաինական ժողովրդի հետ. դպրոցը կառուցվել է 1991թ.-ին ուկրաինացիների կողմից, և կրում է «Վիդրոջենյա» անվանումը, ինչը ուկրաիներեն նշանակում է «վերածնունդ»։

Տոնական անակնկալներ մարզի ղեկավարի կողմից

Տոնական անակնկալներ մարզի ղեկավարի կողմից 09.03.2020

Կանանց միջազգային օրվա առթիվ, մարզկենտրոնի կանանց և աղջիկներին մատուցվեցին հաճելի անակնկալներ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ օրն իսկական տոնի էր վերածվել: Մարզի ղեկավարը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների հետ այսօր Հայքի հրապարակից շարժվելով, Լոռու մարզի փրկարարական վարչության, շտապօգնության ծառայության և ոստիկանության աջակցությամբ ծաղիկներ նվիրեցին մարզկենտրոնի կանանց և աղջիկներին՝ շնորհավորելով Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և ջերմ բարեմաղթանքներ հղելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ  10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ 10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանա 09.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով՝ տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ներքին տուրիզմի 43 % աճ է գրանցվել, իսկ արտերկրից Հայաստան է ժամանել 1,9 մլն զբոսաշրջիկ:

ՀԱՍՏԱՏՎԵՑ 6 ԾՐԱԳԻՐ

ՀԱՍՏԱՏՎԵՑ 6 ԾՐԱԳԻՐ 09.03.2020

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ 2020թ. զբաղվածության ամենամյա «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում Լոռու մարզին հատկացված է 11 ծրագիր: -Մրցակցությունը բավականին մեծ էր, ներկայացվել էր շուրջ 60 հայտ, սակայն դրանցից ընտրել ենք հատկապես այն ծրագրերը, որոնք առավել կարևոր նշանակություն են ունեցել համայնքների համար մի քանի տեսանկյուններից: Նախատեսել ենք նաև, որ ծրագրեը շուտ կմեկնարեն և շուտ կավարտվեն, որպեսզի դրանց հաջող ավարտից հետո հնարավորություն ունենանք լրացուցիչ հայտերով դիմելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նոր ծրագրեր իրականացնելու ակնկալիքով,-նշեց փոխմարզպետը:

Գ. Մարկոսյան. «Երկու ազգերի միջև բարեկամությունը ձևավորվում է նաև բարձրարժեք մշակույթի միջոցով». Համատեղ համերգային ծրագրով հանդես եկան Համբուրգի աղջիկների և Վանաձորի կամերային երգչախմբերը

Գ. Մարկոսյան. «Երկու ազգերի միջև բարեկամությունը ձևավորվում է նաև բարձրարժեք մշակույթի միջոցով». Համատեղ համերգային ծրագրով հանդես եկան Համբուրգի աղջիկների և Վանաձորի կամերային երգչախմբերը 06.03.2020

Վանաձորի էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում միասնական համերգային ծրագրով հանդես եկան Համբուրգի աղջիկների երգչախումբը (խմբավար Գեսա Վերհան) և Վանաձորի կամերային երգչախումբը(ղեկավար Ռուզաննա Մխիթարյան): Միջոցառումն անց էր կացվում Կոմիտասի փառատոնի շրջանակներում՝ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լոռու մարզպետարանի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի աջակցությամբ: Համերգին ներկա էր և մարզի ղեկավարի ու իր անունից ներկաներին ողջունեց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը. -Երկու ազգերի միջև բարեկամությունը ձևավորվում է նաև բարձրարժեք մշակույթի միջոցով: Մարզպետարանը մշտապես պատրաստ է աջակցելու նման բարձրաճաշակ միջոցառումների իրականացմանը,-ասաց փոխմարզպետը՝ նաև նշելով, որ մարզպետարանը հյուրերի համար խորհրդանշական նվերներ է պատրաստել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-01 16:19:48