Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծաղիկներ խոնարահվեցին անհայտ կորածների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին

29.06.2020

 

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Այդ առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Նրանք նաև ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:

Անդրեյ Ղուկասյանի կողմից Լոռու մարզի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին նաև դրամական աջակցություն է ցուցաբերվել:

Այսօր մարզի ղեկավարը նաև իր խոսքն է հղել անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին՝ կոչ անելով առանց հուսահատվելու սպասել նրանց վերադարձին.

-Քանի դեռ մեզանում չի մահացել նրանց կենդանության մասին հույսն ու սպասումն, ուրեմն նրանց հարազատների պես մենք ևս պարտավոր ենք հավատալ, որ մի օր հերթով վերադառնալու են՝ շարունակելով մեզ հետ սպասել մյուսների վերադարձին,-նշել է նա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59