Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կրի՛ր, որ կրենք» խորագրի ներքո Լոռու մարզի համայնքներում իրականացվեց դիմակների բաշխման ակցիա

29.06.2020

 

Հունիսի 27-ին վաղ առավոտից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի մասնակցությամբ շարունակվեց «Կրի՛ր, որ կրենք» խորագրի ներքո անցկացվող դիմակների բաշխման ակցիան՝ Լոռու մարզի բնակչության շրջանում համավարակի վերաբերյալ հանրային իրազեկման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով: Արշավները կազմակերպվեցին Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր համայնքներում, որոնց միացան նաև համայնքների ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցներ:

Դիմակները բաժանվեցին համայնքների մարդաշատ վայրերում, շենքերի բակերում, փողոցներում, սննդի կետերում, խանութներում, ինչպես նաև բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունենում մարդկանց ամենաշատ կուտակումները:

Արշավների ընթացքում բնակիչների և անցորդների շրջանում իրականացվեցին բացատրական աշխատանքներ՝ դիմակների կրման կարևորության և ճիշտ ձևի վերաբերյալ: Շփումների ընթացքում պաշտոնյաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին դիմակները ճիշտ կրող քաղաքացիներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 16:30:25