Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գ. Մարկոսյանը ծանոթացավ Տաշիր և Մեծավան խոշորացված համայնքներում իրականացվող անտառվերականգնման և անտառի խնամքի նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքին.

03.07.2020

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր: Նա «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման ծրագրի ղեկավար Նավասարդ Դադյանի ուղեկցությամբ ծանոթացավ Տաշիր և Մեծավան խոշորացված համայնքներում իրականացվող անտառվերականգնման և անտառի խնամքի նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքին՝ Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի 43.4 հա, Տաշիր համայնքի 45 հա և 53.4հա անտառածածկույթի խնամքի, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրման աշխատանքներին:
Սա Լոռու մարզում նախադեպը չունեցող ծրագիր է. իրականացվում է Լոռու մարզպետարան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և «Էյ-Թի-Փի» հիմնադրամ համագործակցությամբ՝ մարզում իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում:
-Նման ձևաչափով համագործակցելու նախաձեռնությունը եղել է հիմնադրամի կողմից: Այն քննարկվել է նախ մարզպետարանում և ապա ներկայացվել է նախարարությանը՝ արժանանալով վերջինիս հավանությանը: Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են մարզի համար ոչ միայն զբաղվածության, այլև բնապահպանական խնդիրների լուծման առումով,-իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը:
Ծրագրերում երկշաբաթյա ժամկետով ներգրավվել է ավելի քան 100 մարդ: Աշխատավարձային ֆոնդը բոլոր երեք ծրագրերի համար 4.5 մլն դրամ է: Յուրքանչյուր ծրագրի համար հիմնադրամն իրականացնում է ներդրում՝ 320 հազար դրամի չափով:Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Գ. Մարկոսյանի հետ զրույցում աշխատանքներում ներգարվված բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրից՝ նշելով, նաև, որ մշտապես մասնակցում են «Էյ-Թի-Փի» հիմնադրամի կողմից իրականացվող անտառվերականգնման աշխատանքներին:
Այցի ավարտին Ն. Դադյանի հետ քննարկվեց այս տարի ևս 4 համայնքում նմանատիպ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56