Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միասնական քննություններն՝ արտակարգ պայմաններում

08.07.2020

Ընդունելության քննություններն այս տարի արտակարգ պայմաններում են ընթանում, բայց նույնքան կարևոր ու նշանակալի են յուրաքանչյուր դիմորդի համար։ Գիտելիքի քննությունը ապագա ուսանողները հանձնում են՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Միասնական քննությունների ընթացքին ու պարետատան ցուցումների պահպանմանը հետևելու նպատակով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր եղավ Վանաձորի թիվ 24 և թիվ 5 դպրոցներում։ Նախապես ախտահանված քննասենյակներում իրենց ուժերն էին փորձում 134 աշակերտ՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն առարկաներից։ Միասնական քննությունների կենտրոն է նաև թիվ 6 դպրոցը, որտեղ քննություններ են անցկացվում հայոց լեզու և ֆիզիկա առարկաներից:
Դպրոցներում բոլորին նախապես մուտքի մոտ ջերմաչափել, դիմակներ են տրամադրել, մինչ քննասենյակ մտնելն ախտահանել են ձեռքերը. որևէ մեկը բարձր ջերմություն չի ունեցել։
Դպրոցների բակում ծնողների կուտակումները կարգավորվում էին ոստիկանների կողմից։
Մարզի ղեկավարը քննության հաջող ընթացք ու բարձր միավորներ մաղթեց բոլոր դիմորդներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36