Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորագիր՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանին

08.07.2020

Հուլիսի 8-ին Լոռու մարզպետը հյուընկալել էր ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Զորիկ Պողոսյանին:
Մարզի ղեկավարը վերջինիս շնորհավորագիր հանձնեց Դյուցազնագրքի ռեկորդների թիվը ևս մեկով ավելացնելու և Լոռու մարզի անունը բարձր պահելու համար: Անդրեյ Ղուկասյանը շեշտեց՝ որպեսզի մարզական կյանքն ակտիվանա, միջազգային հարթակներում բարձրացվի երկրի դրոշն ու մշտապես մեկ քայլ առաջ լինենք, մարզպետարանը պատրաստ է աջակցել հնարավոր բոլոր տարբերակներով. մարզիկների կողքին կլինեն՝ նորանոր հաղթանակներ գրանցելու ակնկալիքով:
-Զորիկ Պողոսյանի օրինակը թե՛ սպորտում և թե՛ ընտրած մարդասիրական աշխատանքում (ԱԻՆ ՓԾ ԼՄՓՎ աշխատակից, հրշեջ-փրկարար է) վարակիչ պետք է լինի բոլոր երիտասարդների համար,- ասաց մարզպետը:
Ներկա էին նաև Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի պետ Հովիկ Սահակյանը, պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը. վերջինս շնորհակալագիր հանձնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ընգծելով՝ հեղափոխությունը դրական ազդեցություն է ունեցել նաև ֆեդերացիայի զարգացման վրա. պետական աջակցությունը զգում են բոլոր նախաձեռնություններում, իրենք էլ իրենց հերթին խոստանում են՝ կանեն առավելագույնը, որպեսզի սպասելիքները արդարացնեն: Շնորհակալագրի արժանացավ նաև ՀՀ Լոռու մարզային փրկարարական վարչության պետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21