Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վանաձորի Էդ. Կզարթումյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որը վարում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Վերջինս իր ելույթում կարևորեց համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություններին նախարարության պաշտոնյաների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրներն անմիջապես գույքագրել և տեղում լուծումներ առաջարկել, պատասխանել բարձրացված հարցերին:

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ 24.10.2019
Ռուսաստանի Դաշնությունում գործող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությանը՝ ՀՀ բոլոր մարզերում հիմնել հղիների պրենատալ սկրինինգի կաբինետներ, առաջինն արձագանքեց Լոռու մարզպետարանը: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանի գործադրած ջանքերի և Վանաձորի բժշկական կենտրոնի պատրաստակամության շնորհիվ հոկտեմբերի 22-ին կայացավ թեմայի վերաբերյալ առաջին սեմինարը, որը վարում էր Մոսկվայում աշխատող ուլտրաձայնային հետազոտության բժիշկ-մասնագետ, բ.գ թեկնածու Կարինե Օթարյանը:

«ԱՌԱՋԱՏԱՐ ՖԵՐՄԱ» և «ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՏ» ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 24.10.2019
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության և Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 23-ին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում անցկացվեց միաժամանակ մի քանի միջոցառում՝ հանդիսավորությամբ բացվեցին «Առաջատար ֆերման», «Անասնաբուժական կետը» և ներկայացվեց Լոռու մարզում ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի գործունեությունը:

Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 30-րդ բնակարանի հանձնման արարողությունը: Այս նշանակալի օրը ընտանիքին շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի անդամները: Ներկա էին նաև Արջուտի համայնքապետ Վարդան Մկրտչյանը, Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Մեսրոպյանը, ուսուցիչները, երեխաների դասընկերները և ընտանիքի հարազատները:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից մարզի հանրակրթական դպրոցներում աշխատած կենսաթոշակային տարիքի և վաստակած հանգստի մեկնող շուրջ 140 ուսուցիչներին՝ ի նշան հարգանքի ու երախտագիտության փոխանցվում են մարզպետի շնորհակալագրերը: Վանաձորի թվով 44 կենսաթոշակային տարիքի ուսուցիչներին նվիրված մեծարանքի միջոցառում էր կազմակերպվել Լոռու մարզային գրադարանում: Նրանց իր երախտագիտությունը հայտնելու նպատակով մարզի ղեկավարն անձամբ էր եկել:

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՇՆՈՂԻ ՕՐԸ 21.10.2019
Հոկտեմբերի 20-ին Շնող համայնքում հանդիսավորությամբ նշվեց համայնքի օրը: Տոնական բարձր տրամադրությունն ամենուր էր: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր: Այս տարին էականորեն տարբերվում էր նախորդ տոնախմբություններից: Համայնքի օրվան պատրաստվել էին գրեթե բոլոր հաստատությունները: Դավիթ Ղումաշյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի ուղեկցությամբ հյուրերը եղան Շնողի արվեստի դպրոցում, որտեղ ելույթ ունեցավ դպրոցի ժողգործիքների նվագախումբը: Հյուրերն այցելեցին նաև Շնողի մանկապարտեզ և ամբուլատորիա, որտեղ նախորդ տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Սուրբ Սարգիս եկեղեցում Տեր Հեթում քահանա Թարվերդյանի հետ միասնական աղոթք բարձրացրին առ Աստված: