Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատը արդեն գործում է հիմանորոգված մասնաշենքում

19.02.2020

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մասնակցեց Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հիմնանորգված մասնաշենքի բացմանը: Ներկա էին նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներ:
Մասնաշենքը նախորդ տարի պետական բյուջեի միջոցներով Լոռու մարզում հիմնանորգված 3 ՀՓՋ-ներից մեկն է (հիմնանորոգվել են նաև Տաշիրի և Թումանյանի ՀՓՋ-ները): Այն համալրվել է նաև գույքով, երկու հրշեջ մեքենաներով:
Անդրեյ Ղուկասյանն իր խոսքում շնորհավորեց Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցներին՝ նշելով, որ առավել բարվոք աշխատանքային պայմաններում, աշխատանքի արդյունավետությունն առավել բարձր կլինի: Նա, օգտվելով առիթից, նաև շնորհակալություն հայտնեց փրկարարներին անձնվեր աշխատանքի համար:
-Եթե փորձենք վերհիշել, թե միայն այս ոլորտում պետական աջակցությամբ ինչքան ծրագրեր են իրականացվել, երևի թե ժամանակը չի բավարարի: Թվեմ միայն մի քանիսը՝ շենքերի հիմնանորոգումներ, նոր գույք, տեխնիկական միջոցներ, անգամ արտահագուստ և աշխատավարձերի բարձրացում: Այս բարեփոխումները շարունակական են լինելու: Սա է մեր երկրի, ներկայիս իշխանությունների նախանշած ուղին, և այն այլևս անկասելի է,-ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ և կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացրեց նաև Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարությանը՝ նման աջակցության և մարզի ղեկավարին՝ ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: Վարչության պետը նշեց, որ համալրումները շարունակվելու են:
Ներկաները շրջեցին հիմնանորոգված տարածքում, ծանոթացան ստեղծված պայմաններին:
Գուգարքի ՀՓՋ-ի բակում հանդիսավորությամբ բացվեց նաև նախորդ տարի աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հուշաքարը: Նախաձեռնությունը ցուցաբերվել և կյանքի էր կոչվել Գուգարքի ՀՓՋ-ի կողմից հենց Սամվելի ծննդյան օրը: Երիտասարդի ծնողներին մխիթարանքի խոսքեր ասաց և փրկարարների նվիրումը բարձր գնահատեց Գուգարաց թեմի առաջնորդը: Կատարվեց նաև հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սամվելի:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36