Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ԲԳՎ-ներ հանձնեց 32 ընտանիքի. բնակարան ձեռքբերելու այս տարբերակը Լեռնապատում նախընտրել է 55 ընտանիք.

20.02.2020

Լեռնապատ համայնքի «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող թվով 32 ընտանիք փետրվարի 20-ին անձամբ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ձեռքից ստացան Բնակարանների գնման իրենց վկայագրերը(ԲԳՎ), որը նրանց հնարավորություն կտա այսօրվանից սկսած 6 ամսվա ընթացքում բնակարան ձեռքբերել:
Ինչպես հայտնի է, նախորդ տարեվերջին ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզին հատկացված 674 մլն 782 հազ. դրամի շրջանակներում ԲԳՎ-ներ կհաձնվեն ծրագրի շահառու հանդիսացող ընդհանուր թվով 121 ընտանիքի, որոնք 2019թ. իրականացված հարցումների արդյունքում նախընտրել էին վկայագրերի միջոցով բնակարանների ձեռքբերման տարբերակը:
Մարզպետը, շնորհավորելով ընտանիքներին, ափսոսանք հայտնեց, որ սեփական հարկ ունենալու այս մեծ ուրախությունը նրանք վայելում են այսքան տարիներ անց միայն:
- Ներկայիս իշխանությունը, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, անթույլատրելի համարելով ստեղծված իրավիճակը, այս փոքր ժամանակահատվածում մեծածավալ աշխատանք է կատարել նաև երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք վճռական ենք այս հարցում և մեր ուղին անկասելի է- ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Ինչպես նշեց մարզի ղեկավարը, Լեռնապատում ԲԳՎ-ների միջոցով բնակարաններ ձեռքբերելու տարբերակը նախընտրել է ընդհանուր թվով 55 ընտանիք: Նախորդ տարի, դարձյալ պետբյուջեից հատկացված միջոցներով ՀՀ քաղաքաշինական կոմիտե-Լոռու մարզպետարան և «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» համագործակցությամբ այստեղ ծրագրի շահառու հանդիսացող 3 ընտանիքի համար կառուցվել են բնակելի տներ, 6-ն ընթացքի մեջ են: Եվս 36 ընտանիք, որոնք նախընտրել են դարձյալ բնակելի տների կառուցման տարբերակը, սպասում են իրենց բնակարանամուտին, որը մարզպետի հավաստմամբ, հնարավոր կլինի եթե ոչ այս, ապա հաջորդ տարի՝ անպայման:
Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց նաև բնակիչների հարցերին, իսկ մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց ԲԳՎ-ների միջոցով բնակարանների ձեռքբերման կարգը և պայմանները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13