Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն հանդիպման էր հրավիրել Սպիտակի և Գուգարքի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին՝ քննարկելու սեփական եկամուտների հավաքագրման հետ առնչվող հարցերը: Ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետարանի ոլորտի պատասխանատուները: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցությանը մարզերի ղեկավարներին հանձնարարվել էր լուրջ ուշադրություն դարձնել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավմանը: Գայանե Մարկոսյանը բոլոր համայնքապետերից տեղեկացավ հավաքագրմանը խոչընդոտող հանգամանքների մասին՝ նշելով, որ համայնքի ղեկավարի առաջնային առաքելությունն ու պարտականությունն է հստակ և արդյունավետ կազմակերպել հարկերի հավաքման գործընթացը:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 07.11.2019
Լոռու մարզում տուրիստական գործունեություն իրականացնող անհատների, կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ ընդլայնված հանդիպում-քննարկումից հետո մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը ամփոփել է արդյունքները, խմբավորել կարծիքները, առաջարկություններն ու բողոքները: Հիմնականում առաջարկությունների տեսքով հնչած կարծիքները կփոխանցվեն զբոսաշրջության կոմիտեին:

ԿԱՅԱՑԱՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ 07.11.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ հաստատվել է մարզի առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետների 22 հոգանոց նոր կազմը: Նոր կազմով առաջին նիստը վարում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը:
ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ 05.11.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և գործարկման փուլում է գտնվում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը. https://www.regions4growth.am/: Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Այս հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար:

Լոռու մարզի զարգացման իրատեսական և մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է, որը 2019 թվականի ընթացքում բավականին արդյունավետ ու հեռանկարային է գնահատվում մարզպետարանի կողմից: Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, որը նաև համակարգում է զբոսաշրջության ոլորտը, մարզում տուրիստական գործունեություն իրականացնող շուրջ 5 տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը համառոտ ներկայացրեց ոլորտի անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները՝ հստակ նախանշելով անհրաժեշտ այն գործողությունները, որոնք «Հյուրընկալ Լոռի» արտահայտությունը կդարձնեն բացարձակ ճշմարտություն:

Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի մի խումբ բնակիչներ իրենց բողոքներն ու մտահոգությունները փոխանցելու նպատակով հանդիպեցին Լոռու մարզպետի տեղակալ Գայանա Մարկոսյանին: Նրանց պնդմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ռուբեն Վելիցյանի հրահանգով իրենք դժվարանում են անտառից տեղափոխել օրենքով սահմանված կարգով իրենց հատկացվելիք վառելափայտը: Գյուղացիների խոսքով չեն կարողանում թափուկ վառելափայտը անտառից հավաքել և էլէկտրական սղոցի օգնությամբ կտրել ու տեղափոխել իրենց տները: Ասում են, որ կան նաև այլ խոչընդոտներ, և իրենք պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքներն ու ստանալ իրենց հասանելիք փայտանյութը: