Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք. Նմանատիպ իրողություններն այլևս տեղ չունեն և չեն կարող ունեալ մեր հասարակության մեջ

Հարգանքի տուրք. Նմանատիպ իրողություններն այլևս տեղ չունեն և չեն կարող ունեալ մեր հասարակության մեջ 27.10.2018

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը ցնցեց ողջ հայ ժողովրդին՝ անդառնալի հետք թողնելով մեր պատմության վրա: Ահաբեկչության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ: Ութ մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեցին: 19 տարի է անցել, սակայն վերքերը չեն ամոքվել: Այս դաժան իրողությունը լուրջ հարված էր մեր պետականաշինության գործին ու տասնյակ տարիներ ետ շպրտեց մեր երկրի զարգացումը:

Լոռու մարզպետն այցելեց ծննդաբերական բաժանմունքի առաջին բնակչին

Լոռու մարզպետն այցելեց ծննդաբերական բաժանմունքի առաջին բնակչին 27.10.2018

Երեկ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի նորկառույց մասնաշենքում լույս աշխարհ եկավ առաջին երեխան: Փոքրիկ աղջնակն ունի 50.5 սմ հասակ ու 3.400 կգ քաշ: Այսօր առավոտյան ծննդաբերական բաժանմունք է այցելել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա նորածնի մորը և փոքրիկին մաղթել է առողջություն և հույս հայտնել, որ նոր կառույցում ծնունդների թիվը տարեցտարի կավելանա: Մարզպետը նաև դրամական աջակցություն է ցուցաբերել նորածին փոքրիկի ընտանիքին: Հիշեցնենք, որ բաժանմունքի մասնաշենքը կառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Լոռու մարզպետ. «Մեր մարզում այլևս որևէ անորակ շինաշխատանք չի կատարվելու»

Լոռու մարզպետ. «Մեր մարզում այլևս որևէ անորակ շինաշխատանք չի կատարվելու» 25.10.2018

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները Վանաձորի մի խումբ բնակիչների կողմից դժգոհություններ էին ստանում՝ Վանաձորում իրականացվող փողոցների բարեկարգման աշխատանքները անորակ իրականացնելու վերաբերյալ: Մարզպետ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ուսումնասիրութուններ է իրականացրել Վանաձորի բարեկարգվող փողոցներում՝ փաստելով, որ անգամ անզեն աչքով որոշ փողոցներում կարելի է դիտարկել անորակ կամ տեխնիկական թերություններով կատարված աշխատանք: Հարկ է նշել, որ պետական աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վանաձորում առաջին փուլով բարեկարգման աշխատանքներ են իրականացվում՝ Լազյան, Շիրակացի. Չերկասի, Մաշտոցի, Սասունցիների, ինչպես նաև Շինարարների, Իսահակյան, Ներսիսյան փողոցների միացման հատվածում, Մալաթիայի, Վերածննդի փողոցներում:

Հայտարարություն

Հայտարարություն 25.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա երկու օրերի ընթացքում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ անկում, գիշերը կգրանցվի բացասական ջերմաստիճան:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 25.10.2018

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությունը աննախադեպ մարդաշատ էր: Մարզի ղեկավարն ընդունեց շուրջ 80 քաղաքացու Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժնումների ղեկավարներ, այլ պատասխանատու պաշտոնյաներ: Խնդրանքները բազմաբնույթ էին՝ ֆինանսական աջակցության, անվճար բուժօգնություն ստանալու, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման հարցեր և այլն:

Բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են

Բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են 24.10.2018

Ինչպես տեղեկացնում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահապանության վարչությունը, հոկտեմբերի 20-ի դրությամբ մարզում արտադրվել է շուրջ 33.000 տոննա հացահատիկ. 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 32 ցենտներ: Ստացվել է 65.000 տոննա կարտոֆիլ. միջին բերքատվությունը 1հա-ից կազմել է 140 ցենտներ, 23.500 տոննա բանջարեղեն. միջին բերքատվությունը 1 հա-ից՝ 70 ցենտներ, 1380 տոննա պտուղ-հատապտուղ. միջին բերքատվությունը 1հա-ից՝ 50 ցենտներ: Կուտակվել է 95. 000 տոննա խոտ: Կատարվել է 7000 հա աշնանացան: Թեև բերքահավաքը և աշնանացանը ընթացքի մեջ են, սակայն վարչության մասնագետների վստահեցմամբ արդյունքները գոհացուցիչ են:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23