Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գ. Մարկոսյան. «Երկու ազգերի միջև բարեկամությունը ձևավորվում է նաև բարձրարժեք մշակույթի միջոցով». Համատեղ համերգային ծրագրով հանդես եկան Համբուրգի աղջիկների և Վանաձորի կամերային երգչախմբերը

06.03.2020

 Վանաձորի էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում միասնական համերգային ծրագրով հանդես եկան Համբուրգի աղջիկների երգչախումբը (խմբավար Գեսա Վերհան) և Վանաձորի կամերային երգչախումբը(ղեկավար Ռուզաննա Մխիթարյան): Միջոցառումն անց էր կացվում Կոմիտասի փառատոնի շրջանակներում՝ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լոռու մարզպետարանի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի աջակցությամբ:
Համերգին ներկա էր և մարզի ղեկավարի ու իր անունից ներկաներին ողջունեց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը.
-Երկու ազգերի միջև բարեկամությունը ձևավորվում է նաև բարձրարժեք մշակույթի միջոցով: Մարզպետարանը մշտապես պատրաստ է աջակցելու նման բարձրաճաշակ միջոցառումների իրականացմանը,-ասաց փոխմարզպետը՝ նաև նշելով, որ մարզպետարանը հյուրերի համար խորհրդանշական նվերներ է պատրաստել:
Ներկաներին ողջունեց նաև և Լոռու մարզպետարանին՝ հանձին մարզի ղեկավարի, փոխմարզպետի ու մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի, շնորհակալություն հայտնեց, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար- խմբավար Տիգրան Հեքեքյանը:
Երգչախմբերի բարձրաճաշակ կատարումները մեծ բավականություն պարգևեցին ներկաներին՝ արժանանալով չդադարող ծափողջույնների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06