Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական անակնկալներ մարզի ղեկավարի կողմից

09.03.2020

Կանանց միջազգային օրվա առթիվ, մարզկենտրոնի կանանց և աղջիկներին մատուցվեցին հաճելի
անակնկալներ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ օրն իսկական տոնի էր վերածվել: Մարզի ղեկավարը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների հետ այսօր Հայքի հրապարակից շարժվելով, Լոռու մարզի փրկարարական վարչության, շտապօգնության ծառայության և ոստիկանության աջակցությամբ ծաղիկներ նվիրեցին մարզկենտրոնի կանանց և աղջիկներին՝ շնորհավորելով Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և ջերմ բարեմաղթանքներ հղելով:

Դրական զգացողությունները և ուրախ տրամադրությունն իշխում էր ամենուր, իսկ անակնկալները շարունակվեցին ողջ օրվա ընթացքում:
Օրվա երկրորդ կեսին Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվելՎանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի հյուրընկալ այգում: Այստեղ հավաքված էին կրթության և մշակույթի բնագավառների մարզի վաստակաշատ շուրջ 40 կանայք: Նրանց ծաղկեփնջերով և ջերմ բարեմաղթանքներով շնորհավորեց մարզի ղեկավարը: Վաստակաշատ տիկնանց շնորհավորելու էին եկել նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Անդրեյ Ղուկասյանը հարգարժան տիկնանց մաղթեց երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ, սեր և բարօրություն և որ գնահատված լինեն տարվա բոլոր օրերին: Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում շնորհավորանքի ու բարեմաղթանքի բազում խոսքեր հնչեցին: Հրավիրյալ կանայք իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզպետին և մարզային իշխանություններին հոգատար ու ջերմ վերաբերմունքի համար:
Օրվա խորհրդին նվիրված նաև գեղարվեստական գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28