Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Լոռու մարզում ակտիվ գործունեություն է ծավալում՝ մարզպետարանի հետ համագործակցությամբ իրականացնելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Նախորդ տարի ՀՀ պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանասավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում և թվով 4 ֆերմերների համաֆինանսավորմամբ մարզի Մարգահովիտ, Տաշիր համայնքներում և Բովաձոր բնակավայրում կառուցվեցին թվով 4 առաջատար, «խելացի» անասնաշենքեր՝ նախատեսված շուրջ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների համար: Ներդրման գումարը ընդհանուր առմամբ կազմեց 226.5 մլն դրամ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 22.05.2020
Սիրելի շրջանավարտնե՛ր, Այս տարի Վերջին դասը, ձեզ հայտնի պատճառներով, մեր մարզում, երկրում, ինչպես նաև ողջ աշխարհում նշվում է անսովոր պայմաններում: Շա՜տ ափսոս, որ նախորդ տարիների նման, հնարավորություն չունենք այս գեղեցիկ և հիշարժան օրվա առթիվ այցելելու ուսումնական հաստատություններ ու հնչեցնելու մեր բարեմաղթանքները, դիտելու ձեր գեղեցիկ կատարումները և հուզմունքով համեմված հրաժեշտի խոսքերը: Այսուհանդերձ, մենք բոլորս լցված ենք լավատեսությամբ և վստահ ենք, որ դժվարությունները շատ շուտով անցյալում կմնան:

Ներքին զբոսաշրջության համար Լոռու մարզը պատրաստվում է լինել առաջատարի դիրքերում 21.05.2020
Թեև համավարակի տարածման արդյունքում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, ամենատուժած ոլորտներից է զբոսաշրջությունը, այնուամենայնիվ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի համոզմամբ, միևնույն ժամանակ լավ հնարավորություն ներքին տուրիզմը զարգացնելու համար, և այս նպատակով Լոռու մարզը պատրաստվում է լինել առաջատարի դիրքերում: Դրա համար Լոռին ունի բոլոր հնարավորությունները՝ չքնաղ բնություն, հարուստ պատմամշակութային արժեքներ, հյուրընկալ բնակիչներ և որ ամենակարևորն է՝ մարզային իշխանությունների ու ՀՀ կառավարության կողմից խրախուսվում և աջակցություն է ցուցաբերվում նաև զբոսաշրջության ոլորտում արվող ներդրումներին:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր աշխատասենյակում հյուրընկալել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին: Մարզի ղեկավարը և ԱԺ պատգամավորը քննարկել են Թումանյանի տարածաշրջանին և մասնավորապես՝ Ալավերդի խոշորացված համայնքին առնչվող մի շարք խնդիրներ, օրախնդիր հարցեր: Առաջիկայում համատեղ շրջայց կազմակերպելու պայնավորվածություն է ձեռքբերվել:

Գայանե Մարկոսյանը շնորհավորել է Կերպարվեստի թանգարանի երկարամյա աշխատակցուհուն 19.05.2020
Թանգարանների միջազգային օրվա առթիվ փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի երկարամյա աշխատակցուհի, նախկինում փոխտնօրենի պաշտոնն զբաղեցրած, իսկ այժմ վաստակած հանգստի անցած Շուշանիկ Սահակյանին: Նա իր և մարզի ղեկավարի անունից ջերմ բարեմաղթանքի խոսքեր է հղել տիկին Շուշանիկին, մաղթել առողջություն և երկար տարիների կյանք՝ հանձնելով նաև մարզպետի շնորհավորագիրը և դրամական պարգև: Տիկին Շուշանիկն իր շնորհակալությունն է հայտնել մարզի ղեկավարին, փոխմարզպետին գնահատանքի և ուշադրության համար:
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան՝ աշխատակիցներին անձամբ շնորհավորելու և թանգարանում տարվող աշխատանքներին, այստեղ տեղ գտած արժեքավոր նմուշներին տեղում ծանոթանալու նպատակով: Հիշեցնենք, որ մարզի ղեկավարը նաև շնորհավորական ուղերձ էր հղել թանգարանային գործի մասնագետներին ու թանգարանների աշխատակիցներին՝ մաղթելով, որ արվեստի այս օջախները այցելուների պակաս երբեք չունենան, համալրվեն ու հարստանան նոր արժեքներով, լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ:



