Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի միջև կնքված պայմանագրով մարզում ավարտին կհասցվի 44 կիսակառույցի շինարարություն 19.12.2018

ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի, թիվ 1339-Ն որոշման համաձայն 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 458 մլն դրամ հատկացնել մարզի գյուղական համայնքներում բարձր պատրասատականություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը կհամագործակցի «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ:

Հերթական «փոքրիկ տունը»՝ Վանաձորում

Հերթական «փոքրիկ տունը»՝ Վանաձորում 19.12.2018

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում, այն է՝ յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, հերթական ծրագիրն իրականացվեց Վանաձորում: Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ հերթական «փոքրիկ տունն» է բացվել մարզկենտրոնում, որտեղ բնակվում է 5 երեխա: Նրանք այստեղ են տեղափոխվել մանկատնից, թեև ունեն կենսաբանական ծնողներ:

Մարզպետը հանդիպեց Աշոտաբերդ թաղամասի բնակիչների հետ

Մարզպետը հանդիպեց Աշոտաբերդ թաղամասի բնակիչների հետ 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային այց կատարեց Ստեփանավան՝ արտագնա խորհրդակցություն անցկացնելով՝ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի և Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն քոթեջների բնակիչների հետ: Մարզպետը բնակիչներին տեղեկացրեց, որ Լոռու մարզպետարանում դեռևս դեկտեմբերի սկզբին ստեղծված հանձնաժողովն առաջիկայում կգույքագրի մարզի տարբեր համայնքներում գտնվող փայտաշեն կացարաններում ու տնակային ավաններում ապրող անձանց տվյալները:

Աշխատանքային այց  Գյուլագարակ խոշորացված համայնք

Աշխատանքային այց Գյուլագարակ խոշորացված համայնք 17.12.2018

Դեկտեմբերի 15-ին մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Գյուլագարակ խոշորացված համայնք՝ հանդիպում ունենալով համայնքի ղեկավարի և աշխատակազմի հետ, այնուհետև մասնակցություն ունենալով Գյուլագարակ համայնքի ավագանու հերթական նիստին, որին մասնակցում էին նաև համայնքի վարչական ղեկավարները:

 Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 17.12.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա էին մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Սերգեյ Սարուխանյանը, Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:

Տնակային ավանների գույքագրում կկատարվի. անցկացվեց մարզպետարանում ձևավորված աշխատանքային խմբի առաջին խորհրդակցությունը

Տնակային ավանների գույքագրում կկատարվի. անցկացվեց մարզպետարանում ձևավորված աշխատանքային խմբի առաջին խորհրդակցությունը 15.12.2018

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով՝ Լոռու մարզպետի կարգադրությամբ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով ձևավորված և մինչ այսօր գործող տնակային ավաններում բնակվող ընտանիքների կարգավիճակը և հետագայում բնակապահովման խնդիրներն ուսումնասիրելու, դրանց լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53