Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի բժշկական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահագն Մկրտչյանը 15.01.2019

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, 112-րդ և 130-րդ հոդվածների, ղեկավարվելով Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով և հաշվի առնելով Վարդան Աբովյանի դիմումը մարզպետի 2019թ. հունվարի 15-ի թիվ 9-Ա որոշմամբ Վ. Աբովյանն ազատվել է Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Տնօրենի ժամանակավոր պաշտոնկատար է նշանակվել նույն հիվանդանոցի բժիշկ Վահագն Մկրտչյանը:

Այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության օրակարգը հագեցած էր

Այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության օրակարգը հագեցած էր 14.01.2019

Հունվարի 14-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Բենզալցակայանների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

Բենզալցակայանների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են 11.01.2019

Ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված հեղուկ վառելիքի, սեղմված կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների նկատմամբ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 16.04.2009թ. N 06 հրամանով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով ներկայացված պահանջների կատարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով դեռևս հոկտեմբերին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կարգադրությամբ մարզպետարանում ձևավորվել էր աշխատանքային խումբ:

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին մասնակցելու համար կհրավիրվեն ծնունդով լոռեցի գործարարներ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին մասնակցելու համար կհրավիրվեն ծնունդով լոռեցի գործարարներ 11.01.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզի մի խումբ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:

Ծառայության մեկնեցին  այս տարվա առաջին նորակոչիկները

Ծառայության մեկնեցին այս տարվա առաջին նորակոչիկները 09.01.2019

Այսօր ժամկետային զինծառայության մեկնող առաջին նորակոչիկներին Վանաձորի զինկոմիսարիատից ճանապարհելու էր գնացել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի պաշտոնյաներ: Նա տղաներին մաղթեց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հայրենի օջախներ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու 2019 թվականի խաչքավորն է

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու 2019 թվականի խաչքավորն է 08.01.2019

Հունվարի 6-ին Լոռու մարզի Վարդաբլուր վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ համայնքի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանը մատուցեց Սուրբ պատարագ, որից հետո ներկայացրեց տարվա եկեղեցու խաչքավոր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06