Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետի տեղակալն ընդունեց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալին 02.09.2020
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Յան Պլեշինգերի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Մխիթարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ.պ. Լուսինե Վարդանյանը: Մարզի ղեկավարի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը նախևառաջ խոսեց տարածաշրջանային համագործակցության խորացման, փոխգործակցության հնարավոր ընդլայնման մասին՝ միաժամանակ շեշտելով՝ երկու երկրների միջև բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի. այդ են վկայում առևտրաշրջանառության տարեցտարի աճող ծավալները, տարաբնույթ միջոցառումներն ու ծրագրերը, որոնք իրականացվում են համատեղ ջանքերով:

Սպիտակի բժշկական կենտրոնը կանցնի բնականոն աշխատանքի 01.09.2020
Սպիտակի բժշկական կենտրոնը կդադարի սպասարկել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց և վաղվանից կանցնի բնականոն աշխատանքի: Այս պահին Սպիտակի բկ-ում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 11 հիվանդ կա. ըստ մասնագետների ցուցման՝ հիվանդները դուրս կգրվեն կամ կտեղափոխվեն Երևան՝ բուժումը շարունակելու նպատակով:

Այցելություն առաջին ուսուցիչներին՝ ուսումնական տարվա արտակարգ մեկնարկին 01.09.2020
Համավարակով պայմանավորված՝ գիտելիքի օրը այս տարի ստիպված ենք նշել առանց բազմամարդ միջոցառումների, սակայն ոչինչ չի խանգարում հիշել ու մեծարել առաջին ուսուցիչներին. մարդկանց, ովքեր գիտելիքի հիմքն են դրել՝ դրանով նաև ստեղծելով երկրի կայուն զարգացման ամուր հենք: Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի այցերը իրենց գրեթե ողջ գիտակցական կյանքը մանկավարժությանն ու երեխաների դաստիարակության պատասխանատու գործին նվիրած ուսուցիչներին՝ նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորելու նրանց կատարած աշխատանքը, տարիների սերն ու նվիրումը:

Շնորհավորագրեր և նվերներ՝ «Մանկական լիգա» սպորտային հեռուստանախագծի մասնակից թիմերին 31.08.2020
«Իմ քայլը» հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության հետ միասին կազմակերպել և անց է կացրել «Մանկական լիգա» սպորտային հեռուստանախագիծը, որին մասնակցում էին նաև Վանաձորի թիվ 25 և Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցների հավաքական թիմերը: Նախագծի ընթացքում միմյանց հետ մրցել են ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից դպրոցականներ՝ տարբեր շարժախաղերի և էստաֆետային մրցումների շրջանակում:

Լոռու մարզպետը Սարգիս Ղարիբյանի արվեստանոցում էր 28.08.2020
Քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Գրիգոր Նարեկացի մեդալակիր Սարգիս Ղարիբյանը(Սևո) նշում է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50ամյա հոբելյանը: Լոռու մարզպետը այցելեց քանդակագործի արվեստանոց՝ աշխատանքներին ծանոթանալու, ևս մեկ անգամ կարևորելու նրա ունեցած դերն ու նշանակությունը մարզի մշակութային կյանքի զարգացման գործում:

Covid19 Թարմացում Լոռու մարզ 27.08.2020
26.08.2020 թվականի դրությամբ Լոռու մարզում հաստատված կորոնավիրուսային հիվանության ընդհանուր դեպքերը 2075 են, արձանագրվել է մահվան 30 դեպք: Առողջացել է 1879 քաղաքացի, բուժվում են 166-ը, որոնցից հոսպիտալիզացված են 38-ը , տանը բուժում է ստատոնւմ 128 քաղաքացի: Ինքնամեկուսացված է 704 քաղաքացի:



