Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կհիմնանորոգվեն Շամլուղի և Ախթալայի հանդիսությունների սրահները

19.06.2020

  Հատկապես քաղաքային ոչ մեծ և գյուղական համայնքներում համայնքային հանդիսությունների սրահների առկայությունը մեծ կարևորություն է ներկայացնում բնակիչների համար, քանի որ ընտանեկան միջոցառումները և սգո արարողություններ անցկացնելու համար, նոր տարածքներ փնտրելու անհրաժեշություն չի առաջանում: Այս հանգամանքը կարևորելով՝ Ախթալա խոշորացված համայնքի կողմից այս տարի սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք ծրագրերից մեկն էլ՝ Շամլուղ և Ախթալա բնակավայրերի հանդիսությունների սրահների հիմնանորոգումն է:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 21.223.770 դրամ, որից մոտ 12.734.262 դրամը` համայնքային ներդրում:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է Ախթալա բնակավայրի շուրջ 82 քառ. մետր և Շամլուղ բնակավայրի շուրջ 245 քառ. մետր շենքերի 1-ին հարկերում գնտվող սրահների վերանորոգում: Ծրագրի շահառու է շուրջ 3800 մարդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53