Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախնական հավանության արժանացավ 7 ծրագիր

Նախնական հավանության արժանացավ 7 ծրագիր 11.02.2019

Այսօր մարզպետարանի դահլիճում անցկացվեց Զբաղվածության աջակցության Լոռու մարզային հանձնաժողվի նիստը, որը վարում էր հանձնաժողվի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը: Նպատակը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 2019թ. ծրագրային առաջարկությունների ներկայացումն էր:

Հայտարարություն

Հայտարարություն 08.02.2019

Հարգելի քաղաքացիներ, «Հորիզոն-95» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ Մ6 միջպետական ճանապարհին կատարվելիք ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածը փետրվարի 12-ին փակ է լինելու ժամը 14.00-ից մինչև ժամը 20.00:

Հաշվետվություն ներկայացրեց Շնող համայնքի ղեկավարը

Հաշվետվություն ներկայացրեց Շնող համայնքի ղեկավարը 08.02.2019

Փետրվարի 7-ին Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Շնող խոշորացված համայնքում՝ ներկա գտնվելով ավագանու նիստին: Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ներկայացրեց տարեկան հաշվետվություն՝ անդրադառնալով բյուջեի ծախսային և եկամտային մասերին, տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների կատարմանը:

«Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» քննարկմանը մասնակցում էր նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը

«Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» քննարկմանը մասնակցում էր նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 07.02.2019

Փետրվարի 6-ին Enterprise Incubator Foundation (EIF)-ը՝ համատեղ #LOFT-ի, կազմակերպել էր «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցեց նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Լոֆթ»-ի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը:

«Փարոս» հիմնադրամը նպատակ ունի վերանորոգելու Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցը, տեղադրելու ջեռուցման լոկալ համակարգ

«Փարոս» հիմնադրամը նպատակ ունի վերանորոգելու Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցը, տեղադրելու ջեռուցման լոկալ համակարգ 07.02.2019

Փետրվարի 7-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց հայ-ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, ծրագրերի ղեկավար Սևան Ամիրյանցին, ներկայացուցիչ Գեղամ Մինասյանին և Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանին:

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան 06.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և ՀՀ մյուս մարզպետների մասնակցությամբ փետրվարի 5-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24