Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

	«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի շրջանակներում տեսաֆիլմ է նկարահանվում

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի շրջանակներում տեսաֆիլմ է նկարահանվում 08.01.2019

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի շրջանակներում շարունակվում են աշխատանքային քննարկումները: Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալել էր «Stage Stayle» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին ֆորումի համար նախատեսված տեսաֆիլմի նկարահանման ընթացիկ աշխատանքները, սցենարը և նկարահանումների ընթացքը, ինչպես նաև «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի տարբերանշանը քննարկելու նպատակով:

Մարզպետը հյուրընկալվել է թեմակալ առաջնորդին

Մարզպետը հյուրընկալվել է թեմակալ առաջնորդին 28.12.2018

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային տարին ամփոփեց՝ հյուրընկալվելով Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին: Ամփոփելով անցնող տարին՝ մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց գալիք տարում ևս շարունակելու սերտ համագործակցությունն ու մեկտեղելու ջանքերը մարզում հոգևոր արժեքների պահպանման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և հասարակական մյուս բոլոր հարցերում իրականացվող պետական մոտեցումներում:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ծանոթացավ մարզում ընթացող շինաշխատանքների ընթացքին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ծանոթացավ մարզում ընթացող շինաշխատանքների ընթացքին 27.12.2018

Դեկտեմբերի 26-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղավ Գուգարքի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջաններում՝ ծանոթանալու մի շարք համայնքներում պետբյուջեի միջոցներով իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Նրան ուղեկցում էին քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի Ամանորի շնորհավորական ուղերձը 27.12.2018

Սիրելի՛ լոռեցիներ, պատմություն է դառնում 2018 թվականը: Յուրաքանչյուր տարվա ավարտ ևս մեկ անգամ առիթ է հետ նայելու, անցած ճանապարհը նորովի արժևորելու, այդ ճանապարհին ունեցած հաղթանակների բերկրանքը մեկ անգամ ևս վայելելու և նկատված բացթողումները շտկելու համար: Այսօր, կարծում եմ, կարող ենք բոլորս հպարտորեն արձանագրել, որ 2018-ը մեր երկրի համար բացառիկ տարի էր: Գարնանամուտով սկսված թավշյա, խաղաղ, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը շրջադարձորեն փոխեց յուրաքանչյուրիս կյանքի ուղեգիծը: Հեղափոխությամբ մենք սկիզբ դրեցինք նոր, իրապես ազատ ու անկախ Հայաստանի կառուցմանը, որտեղ բոլոր քաղաքացիներն օրենքի առջև իրենց պետք է զգան անկաշկանդ և հավասար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.12.2018

Հարգելի՛ վարորդներ, ինչպես տեղեկացնում են Լոռու մարզային փրկարարական վարչությունից, Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում՝ Էնգելս թաղամասի սկզբնամասից մոտ 300մ հեռավորության վրա կա քարաթափման վտանգ: Այդ իսկ պատճառով շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով ս/թ դեկտեմբերի 27-ին ժ.15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում պայթեցման աշխատանքների իրականացման համար հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար:

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են 25.12.2018

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպման համար մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր բիզնես ծրագրերի քննարկում համայնքների պատասխանատումների և մասնավոր ընկերությունների մասնակցությամբ։ Հանդիպումն անց էր կացվում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ղեկավարությամբ, հրավիրված էր «Ռեդինետ» կազմակերպությունը` որպես բիզնես ծրագրերի խորհրդատու։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06