Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գեորգեն քաղաքում անցակցող հանդիսավոր տոնակատարությանը մարզպետարանի պաշտոնյաները հետևեցին տեսակապի միջոցող

Գեորգեն քաղաքում անցակցող հանդիսավոր տոնակատարությանը մարզպետարանի պաշտոնյաները հետևեցին տեսակապի միջոցող 14.09.2020

Ինչպես արդեն նշել ենք, այսօր Լոռու մարզի քույր մարզ հանդիսացող Հարգիտա նահանգում անց է կացվում Տրանսիլվանիայի հունգարահայերի միության կողմից կազմակերպված hայկական արվեստի փառատոնը, որն ավանդական բնույթ ունի և նշվում է արդեն 10֊րդ անգամ: Համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով հայկական պատվիրակությունը չկարողացավ ներկա գտնվել այս միջոցառմանը և Հարգիտային Գեորգեն քաղաքում անցակցող հանդիսավոր տոնակատարությանը հետևեց տեսակապի միջոցող: Բարեկամ մարզի գործընկերներին Լոռու մարզպետարանից ողջույններ հղեցին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը:

Լոռու մարզում ավարտվեց վերջին՝ 14-րդ ծրագիրը

Լոռու մարզում ավարտվեց վերջին՝ 14-րդ ծրագիրը 11.09.2020

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում ավարտվել է այս տարվա համար նախատեսված վերջին՝ 14-րդ ծրագիրը. Շենավան համայնքում կառուցվել է մանկական խաղահրապարակ և ցանկապատվել: Տեղադրվել է ցայտաղբյուր, ծրագրվածից կրկնակի ավելի խաղային սարքեր: Լոռու մարզպետարանի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ևս վեց ծրագիր տրամադրելու համար, քանի որ մինչև տարևերջ զգալի ժամանակ կա և այն կարելի է արդյունավետ օգտագործել:

Լեռնանքում կկառուցվի ջրահեռացման համակարգ, կվերակառուցվի հենապատը

Լեռնանքում կկառուցվի ջրահեռացման համակարգ, կվերակառուցվի հենապատը 10.09.2020

Լեռնանցք համայնքում նախատեսվում է իրականացնել մոտ 60 մ երկարությամբ հենապատի վերակառուցում և ամրացում, ինպես նաև համայնքի 15-րդ փողոցի հավաքովի վաքերով ջրահեռացման համակարգի կառուցում: Ծրագրի իրականացման արդյունքում կկանխվի հենապատի հնարավոր փլուզումը, ջրահեռացման համակարգի կառուցմամբ էլ՝ կենտրոնական ճանապարհի ասֆալտի քայքայումը:

«Մշակույթի ոլորտում մենք ասելիք ունենք, և այդ ասելիքը տեղ պիտի հասցնենք նաև երիտասարդ սերնդի միջոցով».  Գ. Մարկոսյանը ընդունեց «Պլեներ-2020» երիտասարդական փառատոնի մասնակիցներին

«Մշակույթի ոլորտում մենք ասելիք ունենք, և այդ ասելիքը տեղ պիտի հասցնենք նաև երիտասարդ սերնդի միջոցով». Գ. Մարկոսյանը ընդունեց «Պլեներ-2020» երիտասարդական փառատոնի մասնակիցներին 10.09.2020

Սեպտեմբերի 10-ից 13-ը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի կունենա «Պլեներ-2020» եռօրյա փառատոնը.այն կհամախմբի երիտասարդ նկարիչների՝ հանրապետության բոլոր մարզերից: Փառատոնի անցկացման մասին Լոռու մարզպետարանի բաց հայտարարությանն արձագանքած 5 նկարիչներn իրենց կտավների միջոցով կբացահայտեն մարզի առանձնահատկությունները՝ բնությունը, մշակույթը, պատմությունը: Նրանց հետ հանդիպմանը փոխմարզպետը շեշտեց. սա լավ հնարավորություն է նոր ծանոթություններ հաստատելու, միջմշակութային կապերն ամրապնդելու և դառնալու հենց ա ՛յն օղակը, որը կներկայացնի մեր մարզը:

Ուշադրություն

Ուշադրություն 09.09.2020

«Կանաչ արահետ» ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակնում հայտարարել է մրցույթ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում Գյուղական Նորարարական Գիտելիքի Հանգույցների (Հաբերի) ստեղծման համար։ Գյուղական Հաբերի նպատակն է զարգացնել գյուղական բնակավայրերում երիտասարդների ակտիվությունը և նպաստել նրանց կրթական մակարդակի բարձրացմանը՝ թրեյնինգների, վերապատրաստումների և երիտասարդական ակտիվ միջոցառումների միջոցով: Մանրամասների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ տեղեկությանը կարելի ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3bMclSX Հավելվածներ՝ https://bit.ly/33e0Rnc https://bit.ly/3bDzRS9 https://bit.ly/2Ff0NMf :

Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի հյուրը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր

Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի հյուրը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր 09.09.2020

Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Նրան ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերը: Գայանե Մարկոսյանը ողջունեց տիկին դեսպանին, շնորհակալություն հայտնեց Լոռու մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար և հույս հայտնեց, որ այցելությունները և համագործակցությունը շարունակական կլինեն: Դեսպանը, նույնպես շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ այցի նպատակը մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին ծանոթանալն է, ինչպես նաև այցելությունը Սանահին վանական համալիր: Բանն այն է, որ նախորդ տարի ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված մրցույթում Սանահինն ընդգրկվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվող մշակութային պահպանության ծրագրերում, որի շրջանակներում նախատեսվում է համալիրի որոշ հատվածներում իրականացնել վերականգնողական, ինչպես նաև տարա

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56