Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 21 ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ 19.02.2020
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր և այս գեղեցիկ առիթով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցում՝ անակնկալ մատուցելով դպրոցի առաջին դասարանցիներին: Անդրեյ Ղուկասյանը գրքեր նվիրեց առաջին դասարանցիներին՝ շնորհավորելով տոնի առթիվ և մաղթելով բարի ուսումնառություն: Մարզի ղեկավարը երեխաներին հորդորեց լավ սովորել՝ դառնալով հայրենիքի համար արժանի սերունդ: -Վաղվա մեր երկրի ապագան ձեր ձեռքերում է, պետք է շատ լավ սովորեք, այլընտրանք պարզապես չկա,- ասաց մարզպետը:

Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատը արդեն գործում է հիմանորոգված մասնաշենքում 19.02.2020
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մասնակցեց Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հիմնանորգված մասնաշենքի բացմանը: Ներկա էին նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներ: Մասնաշենքը նախորդ տարի պետական բյուջեի միջոցներով Լոռու մարզում հիմնանորգված 3 ՀՓՋ-ներից մեկն է (հիմնանորոգվել են նաև Տաշիրի և Թումանյանի ՀՓՋ-ները): Այն համալրվել է նաև գույքով, երկու հրշեջ մեքենաներով:

Գիրք նվիրելու օրվա առիթով 19.02.2020
Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առիթով Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 3 և 4 հիմնական դպրոցներում և գրքեր նվիրեց աշակերտներին: Նա մարզի ղեկավարի և իր անունից երեխաներին մաղթեց բարի ուսումնառություն:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ մեկնարկել են մարզային ենթակայության բուժհիմնարկների տնօրենների հաշվետվությունները: Փետրվարի 19-ին Վանաձորի թիվ 1 համաբուժարանի նորանշանակ տնօրենի՝ Վանիկ Օհանյանի հաշվետվությունը լսելու էին գնացել մարզի ղեկավարը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը:

ԲԳՎ-ներ հանձնվեցին Լեռնանցք համայնքի ևս 12 շահառու ընտանիքի 18.02.2020
Փետրվարի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լեռնանցք համայնքում Բնակարանների գնման վկայագրեր(ԲԳՎ) հանձնեց համայնքի թվով 12 շահառու ընտանիքի: Համայանքի ևս երկու ընտանիք վկայագրերն ստացել էին օրեր առաջ: Այսպիսով՝ արդեն իսկ հանձնվել է ընդհանուր թվով 33 ԲԳՎ: Ինչպես հայտնի է, 2019 թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին 1 մլրդ 291մլն 572 հազ. դրամն ուղղվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի(ԲԳՎ) տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, որից՝ 674 մլն 782 հազ. դրամը՝ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:

Փետրվարի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 12 հիմնական դպրոցում` ծանոթանալու այստեղ կատարված շինարարական աշխատանքներին: Ինչպես հայտնի է, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ 2019թ. մարզի դպրոցների կողմից տնտեսված միջոցների վերաբաշխման արդյունքում հնարավոր է եղել առավել կարիքավոր կրթօջախներում իրականացնել շուրջ 80 մլն դրամի տարաբնույթ շինարարական աշխատանքներ: Այդ ուսումնական հաստատությունների թվում է եղել նաև Վանաձորի թիվ 12 հիմանական դպրոցը: Հատկացված շուրջ 4 մլն դրամի շրջանակներում հնարավոր է եղել փոխել դռներ, լուսամուտներ, որոշ հատվածներում նաև՝ նորոգման աշխատանքներ իրականացնել, ինչը նպաստել է դպրոցի ջերմախնայողությանը: