Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարևոր ազդակ Չինաստանի գործարարների համար՝ գալու և ներդրումներ կատարելու հյուրընկալ Լոռիում. մարզպետն ընդունեց «Նյու իդա» ընկերության ներկայացուցիչներին

Կարևոր ազդակ Չինաստանի գործարարների համար՝ գալու և ներդրումներ կատարելու հյուրընկալ Լոռիում. մարզպետն ընդունեց «Նյու իդա» ընկերության ներկայացուցիչներին 11.04.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց չինական «Նյու իդա» ընկերության տնօրեն Լուո Գանգին, ընկերության գլխավոր կառավարիչ Սին Ճենփին և գլխավոր ներկայացուցիչ Յուրիկ Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և օգնական Գայանե Սարգսյանը: Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ կազմակերպության կողմից մարզի ղեկավարին առաջարկվել էր Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնաղբյուրի վարչական տարածքում, որտեղ ջրի հորատանցք կա, իրականացնել հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագիր: Մարզպետ Ա. Ղուկասյանի անմիջական աջակցության և հետևողականության շնորհիվ ծրագրին անմիջապես ընթացք էր տրվել:

Նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է օրակարգային նշանակության մի շարք հարցեր

Նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է օրակարգային նշանակության մի շարք հարցեր 10.04.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության մի շարք հարցեր։ Սուրեն Պապիկյանը խորհրդակցությունը սկսել է ՀՀ համայնքների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման նախնական արդյունքների ներկայացմամբ։ Նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցվել է 0,8 տոկոսով կամ գումարային արտահայտությամբ շուրջ 1 մլրդ դրամի չափով։ Ընդհանուր առմամբ գոհացուցիչ համարելով արձանագրված ցուցանիշները՝ նախարար Պապիկյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել բարձրացնել տարեկան պլանային նշաձողը և բյուջեի համար ապահովել առավելագույն մուտքեր։

Լոռու մարզպետի շնորհավորագրին և խրախուսանքին արժանացավ գեղանկարիչ, մանկավարժ Յուրիկ Աքուլյանը

Լոռու մարզպետի շնորհավորագրին և խրախուսանքին արժանացավ գեղանկարիչ, մանկավարժ Յուրիկ Աքուլյանը 10.04.2019

Ծննդյան 75 և մանկավարժական գործունեության 50-ամյա հոբելյանների առթիվ Լռու մարզպետի շնորհավորագրով պարգևատրվեց վանաձորաբնակ գեղանկարիչ, մանկավարժ Յուրիկ Աքուլյանը: Պարգևը գեղանկարչին հանձնեցին և մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից շնորհավորական ջերմ խոսքեր հղեցին ու դրամական պարգև հանձնեցին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և մարզպետի օգնական Ռուբեն Խանզադյանը:

«Հրանտ Դինքի» անվան անտառում կիրականացվեն խնամքի, նոսրացման աշխատանքներ

«Հրանտ Դինքի» անվան անտառում կիրականացվեն խնամքի, նոսրացման աշխատանքներ 09.04.2019

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «Հրանտ Դինքի» անվան անտառում իրականացվելիք խնամքի, նոսրացման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով իրազեկման միջոցառում անցկացրեց Լոռու մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակիցներ:

Անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը

Անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը 08.04.2019

Ապրիլի 2-5-ը Լոռու մարզի տարածաշրջանային կենտրոններում անցկացվեց ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը: Մրցմանը մասնակցեցին մեծ թվով աշակերտներ: Մրցանակային տեղերի համար ծավալվեց լարված պայքար: Համաձայն մրցույթի կանոնակարգի մարզային փուլ անցան տարածաշրջաններում 1-ին և 2-րդ տեղ գրաված թիմերը:

Լոռու մարզպետ. «Տնակային ավանների գույքագրման նպատակն առկա իրավիճակին հստակ տիրապետելն է»

Լոռու մարզպետ. «Տնակային ավանների գույքագրման նպատակն առկա իրավիճակին հստակ տիրապետելն է» 08.04.2019

Այսօր անցկացվեց Լոռու մարզպետի նոյեմբերի 23-ի կարգադրությամբ Լոռու մարզպետարանում ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը զբաղվում է Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով ձևավորված և մինչ օրս գործող տնակային ավաններում բնակվող ընտանիքների կարգավիճակի և հետագա բնակապահովման խնդիրների ուսումնասիրությամբ, դրանց լուծման համար առաջարկությունների մշակմամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18