Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի անակնկալ այցը դժգոհությունների իսկությունը ստուգելու նպատակ ուներ

Մարզպետի անակնկալ այցը դժգոհությունների իսկությունը ստուգելու նպատակ ուներ 02.04.2019

Շտապօգնության հեռախոսազանգերին պատասխանող մի շարք աշխատակիցների ոչ բարեհամբույր վերաբերմունքի վերաբերյալ Լոռու մարզի քաղաքացիների դժգոհությունների պատճառները տեղում ստուգելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անակնկալ այցով եղավ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանում:

Մարզպետը հանդիպեց ապրիլյան քառօրյայում վիրավորված տղաների հետ

Մարզպետը հանդիպեց ապրիլյան քառօրյայում վիրավորված տղաների հետ 02.04.2019

Այսօր՝ապրիլյան քառօրյայի 3-րդ տարելիցի օրը, մարտի դաշտում վիրավորված տղաների հետ զրուցելու ու նրանց զոհված զինակիցների սխրանքը հիշատակելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր կազմակերպել Վանաձորի «Ջազ» սրճարանում: Մարզի ղեկավարն, իր երախտագիտությունը հայտնելով տղաներին հայրենքի նկատմամբ պարտքը սրբորեն ու քաջաբար կատարելու համար, վստահեցրեց, որ միշտ պատրաստ է կանգնելու նրանց ու նրանց ընտանիքների կողքին: Մտերմիկ զրույցի ընթացքում տղաները կիսվեցին հիշողություններով և նշեցին, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայորդու պարտականությունն է: Ա. Ղուկասյանը երիտասարդներին գրքեր ու դրամական աջակցություն հանձնեց:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 02.04.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց շուրջ 40 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Հարցերը բազմաբնույթ էին: Գերակշռում էին ֆինանսական աջակցության,աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման, հողերի չափագրման հարցերը և այլն: Քիչ չէին նաև անձնական բնույթի խնդիրները: Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում: Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ որևէ հարց անպատասխան չի մնա:

Դպրոցների ջեռուցումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կզգացվի դրա անհրաժետությունը

Դպրոցների ջեռուցումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կզգացվի դրա անհրաժետությունը 01.04.2019

Թեև հանրության շրջանում մտավախություն կա, որ ջեռուցման իրականացման համար նախատեսված ժամանակահատվածը մինչև ապրիլի 1-ն է, սակայն վստահեցնում ենք, որ այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան կզգացվի դրա անհրաժետությունը.-այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:Դպրոցներին հանձնարարվել է դասարաններում շարունակել պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը(18⁰C):

Մեկ առաջին կարգի դիպլոմ՝ մաթեմատիկայի օլիմպիադայից. առարկայական օլիմպիադաների հանրպետական փուլը շարունակվում է

Մեկ առաջին կարգի դիպլոմ՝ մաթեմատիկայի օլիմպիադայից. առարկայական օլիմպիադաների հանրպետական փուլը շարունակվում է 01.04.2019

Մարտի 21-ին մեկնարկած դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզից կմասնակցի 108 դպրոցական: Արդեն օլիմպիադաներ են անցկացվել մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաներից, որոնց արդյունքները հայտնի են: Այսօր մեկնարկել է քիմիա առարկայի օլիմպիադան: Ինչպես տեղեկացանք Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, մաթեմատիկայի օլիմպիադայից առաջին կարգի դիպլոմի է արժանացել Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Ծատուրյանը, գովասանագրի՝ Վանաձորի թիվ 23 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ՝ Էրիկ Մնացականյանը:

Համագործակցության հուշագիր՝ Լոռու մարզպետարանի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի միջև

Համագործակցության հուշագիր՝ Լոռու մարզպետարանի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի միջև 29.03.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի: Նպատակը կազմակերպության կողմից իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում երկկողմանի համագործակցության հուշագրի կնքումն էր և հետագա անելիքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը։ Համագործակցությունն ուղղված է լինելու երեխաների պաշտպանությանը և խոցելի ընտանիքների հետ տարվող աշխատանքներին: Կողմերը պայմանավորվածություններ ձեռքբերեցին հետագա քայլերի վերաբերյալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27