Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը բարձր գնահատեց «Լուդինգ ֆորվարդ» հիմնադամի կողմից իրականացված ծրագրերի արդյունավետությունը

Մարզի ղեկավարը բարձր գնահատեց «Լուդինգ ֆորվարդ» հիմնադամի կողմից իրականացված ծրագրերի արդյունավետությունը 27.03.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղավ Ալավերդի համայնքում, ուր համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ հյուրընկալվելով Միկոյան եղբայների տուն- թանգարանում: Վերջինս 2016թ.-ին 3 տարի ժամկետով անհատույց տրամադրվել է «Լուդինգ ֆորվարդ» հիմնադամին, որը թանգարանում իրականացրել է վերանորոգման, Միկոյան եղբայրների կյանքն ու գործունությունը ներկայացնող նյութերի նորովի մատուցման տեխնոլոգիաների, զբոսաշրջային ծրագրերի ներդրման տարաբնույթ աշխատանքներ՝ ընդհանուր առմամբ ներդնելով ավելի քան 200 մլն դրամ:

Լոռու մարզում շարունակվում է սերմացուի բաշխման գործընթացը

Լոռու մարզում շարունակվում է սերմացուի բաշխման գործընթացը 27.03.2019

Լոռու մարզկենտրոն տեղափոխվեց ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորված սերմացուների երկրորդ խմբաքանակը: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վերահսկողությամբ մարտի 14-26-ն ընկած ժամանակահատվածում համայնքներից նախապես ներկայացված հայտերի հիման վրա մարտի 27-ին մարզի թվով 12 համայնքների հատկացվեց շուրջ 9633,1 կգ գարնանացան սերմացու:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով կհամալրվի Լոռու մարզի ևս 10 դպրոց

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով կհամալրվի Լոռու մարզի ևս 10 դպրոց 26.03.2019

Մարտի 26-ին մարզպետն ընդունեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Մխիթարյանը: Ներկայացնելով այցի նպատակը՝ Ս. Վարդանյանը նշեց, որ նպատակ ունեն փուլառփուլ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ հիմնել մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում: Ծրագիրը ենթադրում է համակարգչային տեխնիկական միջոցներով, սարքավորումներով համալրում, խմբավարի վերապատրաստում, դասընթացների անցկացում, երկրորդ փուլով նաև՝ երեխաների մասնակցությունը տեխնոլոգիական ճամբարներին, տեխնոլոգիական մրցույթների և ցուցահանդեսների:

«Ես կոչված եմ ծառայելու հանրությանը ու պաշտպանելու բնակչության շահերը». Մարզպետն աշխատանքային այցով Ստեփանավանի տարածաշրջանում էր

«Ես կոչված եմ ծառայելու հանրությանը ու պաշտպանելու բնակչության շահերը». Մարզպետն աշխատանքային այցով Ստեփանավանի տարածաշրջանում էր 25.03.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ իր աշխատանքային օրն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանում: Նա նախ խորհրդակցություն անցկացրեց Լոռի բերդ խոշորացված համայնքի Բովաձոր բնակավայրում, որտեղից հատկապես վերջին շրջանում բավականին թվով բողոքներ էին ստացվում խմելու ջրի ոչ պիտանի լինելու, գրադարանի աշխատանքի, ճանապարհի անբարեկարգ լինելու, ոչ հասցեական նպաստառության դեպքերի և այլն:

Կայացավ «Ազգային Ժողովի գավաթ»-ի խաղարկության մրցույթը

Կայացավ «Ազգային Ժողովի գավաթ»-ի խաղարկության մրցույթը 25.03.2019

Վանաձորի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցում կայացավ «Ազգային Ժողովի գավաթ»-ի խաղարկության մրցույթը՝ 1-6-րդ դասարանի աշակերտների համար: Դպրոցականները մրցում էին վազք (կարճ և երկար տարածություն), տեղումից և թափավազքից ցատկ, թենիսի գնդակի նետում, ձգումներ և փոխանցումավազք մրցաձևերից:

Արջուտում կիրականացվի աղբավայրի լիկվիդացման ծրագիր

Արջուտում կիրականացվի աղբավայրի լիկվիդացման ծրագիր 25.03.2019

Այսօր մարզի ղեկավարն ընդունեց «American Waste industries» հայ-ամերիկյան ընկերության ներկայացուցիչ Մայքլ Ալոյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Ընկերությունը, հիմնադրվելով ԱՄՆ-ում, 1988թ.-ից սկսած աղբահանության, աղբի տեսակավորման, վերամշակման և աղբանոցների լիկվիդացման ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում, Ասիական և Եվրոպական երկրներում: Նախորդ տարի աղբանոցի լիկվիդացման պիլոտային ծրագիր է իրականացրել նաև Գառնիի աղբանոցում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27