Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարան և Հայկական Կարիտաս համագործակցությունը կամրագրվի համաձայնագրով

Լոռու մարզպետարան և Հայկական Կարիտաս համագործակցությունը կամրագրվի համաձայնագրով 29.03.2019

Մարտի 29-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Կազմակերպության «Համայնքային զարգացում և աղետների ռիսկերի կառավարում» ռազմավարական ուղղության պատասխանատու Զառա Աղայանը, մարզի ղեկավարին ներկայացնելով այցի նպատակը, նշեց, որ «Հայկական Կարիտասն» արդեն շուրջ 25 տարի գործունեություն է իրականացնում Հայաստանի հիմնականում 4 մարզում, այդ թվում և՝ Լոռու մարզում: Կարևոր ծրագրերին անդրադառնալով՝ նա մատնանշեց Վանաձորում և Տաշիրում «Փոքրիկ իշխան» կենտրոնների գործունեությունը, տարեցների խնամքին, միգրացիային, տուրիզմի զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը և այլն:

Անցկացվեց Լոռու մարզում վիրուսային, մասնավորապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի նիստը

Անցկացվեց Լոռու մարզում վիրուսային, մասնավորապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի նիստը 29.03.2019

Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց ՀՀ Լոռու մարզում վիրուսային, մասնավորապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը ձևավորվել է դեռևս 2015թ.-ին մարզպետի համապատասխան որոշմամբ և յութաքանչյուր եռամսյակ նիստեր է գումարում ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը:

Առկա տվյալներն ավարտուն տեսքի կբերվեն մինչև ապրիլի 5-ը

Առկա տվյալներն ավարտուն տեսքի կբերվեն մինչև ապրիլի 5-ը 28.03.2019

Ամիսներ առաջ ՀՀ վարչապետի հանձնարարականով, որին էլ հաջորդող Լոռու մարզպետի նոյեմբերի 23-ի կարգադրությամբ Լոռու մարզպետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով ձևավորված և մինչ օրս գործող տնակային ավաններում բնակվող ընտանիքների կարգավիճակի և հետագա բնակապահովման խնդիրների ուսումնասիրությամբ, դրանց լուծման համար առաջարկությունների մշակմամբ:

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում 28.03.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարն անդրադարձավ մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակին՝ նշելով, որ այն թե՛ կատարված աշխատանքի ծավալով և ընդգրկվածությամբ էականորեն տարբերվել է նախորդներից: Նա շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին ակտիվ մասնակցության համար և տեղեկացրեց, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվելու են յուրաքանչյուր 6 շաբաթը մեկ:

Անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը

Անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը 28.03.2019

Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը, որը վարում էր մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը: Հանդիպմանը մասնակցում էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության գծով պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մաթևոսյանը, մարզպետարանի պատասախանատու պաշտոնյաներ, ոստիկանության ծառայողներ, համայնքների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Ա. Մաթևոսյանը նշեց, որ հանդիպման օպերատիվ առիթը մասնավորապես փողոցային առևտրի վերացման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն են: Նա այս հարցում կարևորեց քաղաքային իշխանությունների և շահագրգիռ այլ կառույցների հետ սերտ համագործակցությունը:

Մարզի ղեկավարը հանդիպեց կաթ մթերող ըկերությունների  ղեկավարների հետ

Մարզի ղեկավարը հանդիպեց կաթ մթերող ըկերությունների ղեկավարների հետ 28.03.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ինչպես և խոստացել էր, հանդիպեց մարզի կաթ մթերող 11 ընկերությունների ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ մարզի ղեկավարի հետ հանդիպելով, կաթ արտադրող ընկերությունները բարձրացրել էին կաթի գնի նվազեցման հարցը՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել հարցի կարգավորման ուղղությամբ: Շնորհակալություն հայտելով հանդիպման առաջարկությունն ընդունելու համար՝ մարզպետ Ա. Ղուկասյանը ներկայացրեց կաթ արտադրողների անհանգստությունը: Նա նշեց, որ անասնապահները մտավախություն ունեն, որ կաթի գները գնալով նվազում են, ինչն անարդյունավետ է դարձնում անասնապահությունը: Երևույթը դիտարկելով որպես շուկայական հարաբերություններով պայմանավորված գործընթաց՝ մարզպետն այնուամենայնիվ առաջարկեց հնարավորինս բարեխղճություն ցուցաբերել, որոշակի զիջումների գնալ մինչ խնդրի կարգավորումը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27