Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մշակույթի ոլորտում մենք ասելիք ունենք, և այդ ասելիքը տեղ պիտի հասցնենք նաև երիտասարդ սերնդի միջոցով». Գ. Մարկոսյանը ընդունեց «Պլեներ-2020» երիտասարդական փառատոնի մասնակիցներին

10.09.2020

Սեպտեմբերի 10-ից 13-ը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի կունենա «Պլեներ-2020» եռօրյա փառատոնը.այն կհամախմբի երիտասարդ նկարիչների՝ հանրապետության բոլոր մարզերից:
Փառատոնի անցկացման մասին Լոռու մարզպետարանի բաց հայտարարությանն արձագանքած 5 նկարիչներn իրենց կտավների միջոցով կբացահայտեն մարզի առանձնահատկությունները՝ բնությունը, մշակույթը, պատմությունը:
Նրանց հետ հանդիպմանը փոխմարզպետը շեշտեց. սա լավ հնարավորություն է նոր ծանոթություններ հաստատելու, միջմշակութային կապերն ամրապնդելու և դառնալու հենց ա ՛յն օղակը, որը կներկայացնի մեր մարզը:
Մարզպետարանն արել է ամեն ինչ՝ անհրաժեշտ նյութերի, կտավների ձեռքբերման, մասնակիցների տեղափոխման հարցը լուծելու համար, և հիմա երիտասարդներից ակնկալում են՝ պատվով ներկայացնել մարզը, հույս ունեն՝ փառատոնի ավարտին էլ մարզի գլխավոր կառույցի պատերը կզարդարեն նաև ա ՛յս երիտասարդների կտավները:
Մասնակիցներն իրենց հերթին վստահեցրին՝ կանեն ամեն ինչ սպասելիքներն արդարացնելու համար:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն էլ շեշտեց՝ նմանատիպ միջոցառումները կարևոր են նաև փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինչու չէ՝ նաև ոգևորությունը պատանի ու երիտասարդ ստեղծագործողներին փոխանցելու առումով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14