Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր

Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր 22.04.2019

Աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։ Շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է արտադրամասերի աշխատանքներով, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության որակի և իրացման խնդիրներով, զարգացման հետագա ծրագրերով։

Հանդիպում Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետ

Հանդիպում Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետ 22.04.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը եւ այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Աշխատանքային այց

Աշխատանքային այց 22.04.2019

Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ: Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ:

Առաջարկեցին ծրագրերի արդյունավետ իրականացման համար առավել սերտորեն համագործակցել Լոռու մարզպետարանի հետ

Առաջարկեցին ծրագրերի արդյունավետ իրականացման համար առավել սերտորեն համագործակցել Լոռու մարզպետարանի հետ 19.04.2019

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պետրոսյանը, Սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը և Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը Լոռու մարզետարանում հանդիպում-քննարկում ունեցան Մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով, Առողջապահության և սոցիալական ապահովության, Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների պատասխանատու պաշտոնյաների, ինչպես նաև Լոռու մազային փրկարարական վարչության ներկայացուցիչների հետ:

Առաջիկայում կմեկնարկի ևս 3 ծրագիր

Առաջիկայում կմեկնարկի ևս 3 ծրագիր 19.04.2019

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղեկալ, Զբաղվածության պետական գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: ՀՀ կառավարության 17.04.2014թ. թիվ 534-Ն որոշմամբ հաստատված Հավելված 21-ի՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջներին համապատասխան նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա նշեց, որ Լոռու մարզպետի 2019թ. փետրվարի 21-ի, թիվ 62-Ա որոշմամբ հաստատվել են 2019թ. Լոռու մարզում իրականացվելիք «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկներին ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերն՝ ըստ համայնքների ֆինանսական միջոցների բաշխման, ծրագրերի ուղղվածությ

Լոռու մարզը փորձագիտական աջակցության նպատակով կհամագործակցի «PUM-Նիդեռլանդների առաջատար փորձագետներ» կազմակերպության հետ

Լոռու մարզը փորձագիտական աջակցության նպատակով կհամագործակցի «PUM-Նիդեռլանդների առաջատար փորձագետներ» կազմակերպության հետ 18.04.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ապրիլի 18-ին ընդունեց «PUM-Նիդեռլանդների առաջատար փորձագետներ» կազմակերպության հայաստանյան կոորդինատոր Ջոն Դոկսենին, հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանին և ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղի տնօրեն Սևակ Ափուջանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը: Մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նրանք ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը: Հյուրերը նշեցին, որ PUM-ի առաքելությունն է հոլանդացի բարձրակարգ փորձագետների ներգրավումը տնտեսության մեջ, ովքեր իրենց կուտակած երկարատև աշխատանքային փորձի հիման վրա իրականացնում են արհեստավարժ խորհրդատվություններ աշխարհի շուրջ 35 երկրում, այդ թվում՝ 1998թ.-ից՝ նաև Հայաստանում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18