Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոնը կայացավ

08.09.2020

Մեծավանում սեպտեմբերի 5-6-ը անցկացվեց Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոնը։ Այն կազմակերպվել էր մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ և արժանացել մարզի ղեկավարի հավանությանը:
Լոռու մարզպետարանը տեխնիկական աջակցություն էր ցուցաբերել փառատոնի կազմակերպմանը:
Փառատոնի առաջին օրը բացման խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա փառատոնի երկու օրերն էլ անց է կացրել լոռեցի երիտասարդների հետ։
Փառատոնի օրակարգը հագեցած էր.անց են կացվել բազմաթիվ միջոցառումներ ու թրեյնինգներ, քննարկումներ՝ տարբեր ոլորտների մասնագետների հետ, նոր ծանոթություններ ու նոր ընկերներ:
Երիտասարդները փառատոնից վերադարձել են կարողություններով ու գիտելիքներով հարուստ՝ իրենց իսկ համայնքները զարգացնելու հեռանկարով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06