Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Հերոսների մահով հավերժացավ Հայրենիքը>>

<<Հերոսների մահով հավերժացավ Հայրենիքը>> 07.05.2021

Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցում կազմակերպվել էր > խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված դպրոսի սաներ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսի մահով հավերժացած Հարություն Նալբանդյանին, Դավիթ Կոստանյանին և անհետ կորած Արթուր Բալայանին: Դպրոցի դասասենյակներից մեկն էլ անվանակոչվել է Հարություն Նալբանդյանի անունով: Այստեղ նաև հերոսին նվիրված անկյուն է ստեղծվել: Դպրոցի սաներն ու ողջ կոլեկտիվը երդվում են. հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը մշտապես կրելու են իրենց սրտերում: Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Գոհար Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Ներկա էին Լոռու մարզպետարանի,Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ, հյուրեր:

Մարզի ղեկավարը հյուրընկալել էր մանկագիր, տիկնիկագործ Մարտուհի Սարգսյանին և երաժիշտ-մանկավարժ Նելլի Զախարյանին

Մարզի ղեկավարը հյուրընկալել էր մանկագիր, տիկնիկագործ Մարտուհի Սարգսյանին և երաժիշտ-մանկավարժ Նելլի Զախարյանին 07.05.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր ծննդյան և ստեծագործական աշխատանքի հոբելյանական տարեդարձներ տոնող, Վանաձորի երկու հարգարժան տիկնանց՝ մանկագիր, տիկնիկագործ Մարտուհի Սարգսյանին և երաժիշտ-մանկավարժ Նելլի Զախարյանին, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրել են հայրենի մշակույթին ծառայելուն, սերունդների մեջ բարձր արվեստի նկատմամբ սեր, բարու և գեղեցիկի գաղափարներ սերմանելուն: Մարզի ղեկավարը ջերմ բարեմաղթանքներ հղեց նրանց՝ երախտագիտություն հայտնելով մշակույթի ոլորտում և սերունդների դաստիրակության գործում ներդրած անուրանալի վաստակի համար.

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ այցելություններ վետերաններին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ այցելություններ վետերաններին 07.05.2021

Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ այցելել են մարզի տարբեր բնակավայրերում բնակվող վետերաններին: Շնորհավորել, ջերմ բարեմաղթանքներ հղել, առողջություն և երկար տարիների կյանք են մաղթել նրանց՝ իրենց և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից՝ հանձնելով նաև դրամական աջակցություն:

Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Ալավերդիում

Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Ալավերդիում 06.05.2021

Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և ՀՀ Լոռու մարզպետարանը Ալավերդիում հայտարարում են ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ՝ 7-14 տարեկաներ եխաների համար: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ։ Պարապմունքները նախատեսված են ռուսաց լեզվի զրոյական կամ տարրական իմացությամբ երեխաների համար:

Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Սպիտակում

Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Սպիտակում 06.05.2021

Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և ՀՀ Լոռու մարզպետարանը Սպիտակում հայտարարում են ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ՝ 7-14 տարեկան երեխաների համար: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ։ Պարապմունքները նախատեսված են ռուսաց լեզվի զրոյական կամ տարրական իմացությամ բերեխաների համար: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 12-ը ներառյալ:

Бесплатные курсы по русскому языкув Степанаване

Бесплатные курсы по русскому языкув Степанаване 06.05.2021

Московский культурно-деловой центр «Дом Москвы» в Ереване и Администрация Лорийского марза РА объявляют в Степанаваненабор на бесплатные двухмесячные курсы по русскому языку в возрастной группе от 7 до 14 лет. Занятия будут проводиться 3 раза в неделю. На курсы могут поступить дети с нулевым или элементарным уровнями знаний. Перед началом курса проводится тестирование для выявления уровня знания языка.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 16:52:00