Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի հյուրը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր

09.09.2020

Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Նրան ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերը:
Գայանե Մարկոսյանը ողջունեց տիկին դեսպանին, շնորհակալություն հայտնեց Լոռու մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար և հույս հայտնեց, որ այցելությունները և համագործակցությունը շարունակական կլինեն:
Դեսպանը, նույնպես շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ այցի նպատակը մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին ծանոթանալն է, ինչպես նաև այցելությունը Սանահին վանական համալիր: Բանն այն է, որ նախորդ տարի ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված մրցույթում Սանահինն ընդգրկվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվող մշակութային պահպանության ծրագրերում, որի շրջանակներում նախատեսվում է համալիրի որոշ հատվածներում իրականացնել վերականգնողական, ինչպես նաև տարածքում հայտնաբերված մշակութային արժեքների պահպանության աշխատանքներ:
-Մենք շատ ուրախ ենք, որ այս ծրագրից օգտվելու հնարավորություն է ստացել նաև Հայաստանը: Պատրաստ ենք մեր տեղացի գործընկերների հետ ձեռնամուխ լինելու Հայաստանի համար այս կարևոր աշխատանքների իրականացմանը, -ասաց նա:
Փոխմարզպետն, իր հերթին շնորհակալություն հայտնելով, ընդգծեց, որ հատկապես Սանահինի և Հաղպատի վանական համալիրները մեծ կարևորություն ունեն մարզի համար և պատահական չէ, որ նրանք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕՅԻ հատուկ պահպանության հուշարձանների ցանկում, արժեքավոր են նաև զբոսաշրջային առումով:
-Մարզի մշակութային արժեքները մեր հատուկ ուշադրության կենտրոնում են, մեծ կարևորություն է տրվում հատկապես հարակից տարածքների մաքրությանը, ենթակառուցվածքների բարելավմանը և հաճելի է, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են մեր ընդհանուր նպատակի իրականացմանը,-ասաց Գ. Մարկոսյանը՝ ընդգծելով, որ մարզպետարանը հնարավորության սահմաններում պատրաստ է աջակցելու աշխատանքներին:
Փոխմարզպետը նաև ներկայացրեց մարզի զարգացման առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին փոխմարզպետը դեսպանին հրավիրեց առաջիկայում ոչ պաշտոնական այցով լինելու մարզում՝ Լոռու գրավչություններով հիանալու, ինչպես նաև մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38