Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի տարածաշրջանում կգործի «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկությունը

Սպիտակի տարածաշրջանում կգործի «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկությունը 31.07.2019

Մերձավոր Արևելքի հիմնադրամի և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հկ-ի նախաձեռնությամբ «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ղուրսալի համայնքի վարչական տարածքում՝ Սպիտակ-Վանաձոր մայրուղու վրա տեղակայված սրահում, հուլիսի 31-ին անցկացվեց «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկության հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանն իր մասնակցությունն էր բերել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:Ներկա էին նաև Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Եվրամիության, Մերձավոր Արևելքի հիմնադրամի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Գայանե Մարկոսյան.«Ֆինանսական միջոցների և սպառման շուկաների առկայության դեպքում մարզի տնտեսվարողները կկարողանան օգտագործել իրենց ողջ ներուժը և զարգացման լուրջ արդյունքներ կգրանցվեն»

Գայանե Մարկոսյան.«Ֆինանսական միջոցների և սպառման շուկաների առկայության դեպքում մարզի տնտեսվարողները կկարողանան օգտագործել իրենց ողջ ներուժը և զարգացման լուրջ արդյունքներ կգրանցվեն» 30.07.2019

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց «Decis-international» կազմակերպության ներկայացուցիչ Տաներ Չեյկենին և Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչ Գարեգին Գալուստովին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի Ֆինանսատնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, բաժնի աշխատակիցներ:

«ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ»-ը՝ Օձունում

«ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ»-ը՝ Օձունում 29.07.2019

«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում ամենամայա «Վարդավառի տոն» տոնակատարությունն անցկացվեց հուլիսի 27-ին՝ Օձունում, որին իր մասնակցությունն էր բերել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Այն ևս նվիրված էր Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբեյաններին: Միջոցառումը կազմակերպվել է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ջանքերով:

ԼԵՌՆԱՎԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ  190-ԱՄՅԱԿԸ

ԼԵՌՆԱՎԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 190-ԱՄՅԱԿԸ 29.07.2019

Լոռու մարզի Լեռնավան համայնքը հուլիսի 27-ին նշում էր հիմնադրման 190-ամյակը, ինչի առիթով հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել գյուղում: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, այլ պաշտոնյաներ, զբոսարջիկներ հյուրեր:

Առողջապահության նախարարը և Լոռու մարզպետը ներկա գտնվեցին ինվազիվ սրտաբանության բաժանմունքում անցկացվող առաջին վիրահատությանը

Առողջապահության նախարարը և Լոռու մարզպետը ներկա գտնվեցին ինվազիվ սրտաբանության բաժանմունքում անցկացվող առաջին վիրահատությանը 29.07.2019

Հուլիսի 27-ին Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը ներկա գտնվեց Վանաձորի բժշկական կենտրոնում հուլիսի 22-ից գործող ինվազիվ սրտաբանության բաժանմունքում անցկացվող առաջին վիրահատությանը: Ապա շրջեց Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացավ ընթացիկ աշխատանքներին։

Լոռու մարզում կիրականացվի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագիրը

Լոռու մարզում կիրականացվի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագիրը 29.07.2019

Հուլիսի 29-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագրի պատասխանատու Հասմիկ Սողոմոնյանին և ծրագրի այլ ներկայացուցիչների: Հանդիմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Հյուրերը տեղեկացրեցին, որ հանրապետության 4 մարզում՝ այդ թվում և Լոռու մարզում, իրականացնում են «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» մարզաբնակ երիտասարդների համար ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնության կողմից և իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքաների նախարարության գործընկերությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13