Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ»-ը՝ Օձունում

«ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ»-ը՝ Օձունում 29.07.2019

«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում ամենամայա «Վարդավառի տոն» տոնակատարությունն անցկացվեց հուլիսի 27-ին՝ Օձունում, որին իր մասնակցությունն էր բերել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Այն ևս նվիրված էր Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբեյաններին: Միջոցառումը կազմակերպվել է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ջանքերով:

ԼԵՌՆԱՎԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ  190-ԱՄՅԱԿԸ

ԼԵՌՆԱՎԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 190-ԱՄՅԱԿԸ 29.07.2019

Լոռու մարզի Լեռնավան համայնքը հուլիսի 27-ին նշում էր հիմնադրման 190-ամյակը, ինչի առիթով հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել գյուղում: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, այլ պաշտոնյաներ, զբոսարջիկներ հյուրեր:

Առողջապահության նախարարը և Լոռու մարզպետը ներկա գտնվեցին ինվազիվ սրտաբանության բաժանմունքում անցկացվող առաջին վիրահատությանը

Առողջապահության նախարարը և Լոռու մարզպետը ներկա գտնվեցին ինվազիվ սրտաբանության բաժանմունքում անցկացվող առաջին վիրահատությանը 29.07.2019

Հուլիսի 27-ին Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը ներկա գտնվեց Վանաձորի բժշկական կենտրոնում հուլիսի 22-ից գործող ինվազիվ սրտաբանության բաժանմունքում անցկացվող առաջին վիրահատությանը: Ապա շրջեց Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացավ ընթացիկ աշխատանքներին։

Լոռու մարզում կիրականացվի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագիրը

Լոռու մարզում կիրականացվի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագիրը 29.07.2019

Հուլիսի 29-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագրի պատասխանատու Հասմիկ Սողոմոնյանին և ծրագրի այլ ներկայացուցիչների: Հանդիմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Հյուրերը տեղեկացրեցին, որ հանրապետության 4 մարզում՝ այդ թվում և Լոռու մարզում, իրականացնում են «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» մարզաբնակ երիտասարդների համար ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնության կողմից և իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքաների նախարարության գործընկերությամբ:

Մարզի ղեկավարը ներկա գտնվեց  Ալավերդու «Կանանց աջակցման սենյակ» համայնքային ծառայության գրասենյակի բացմանը

Մարզի ղեկավարը ներկա գտնվեց Ալավերդու «Կանանց աջակցման սենյակ» համայնքային ծառայության գրասենյակի բացմանը 26.07.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ներկա գտնվեց Ալավերդու քաղաքապետարանի առաջին հարկում տեղակայված «Կանանց աջակցման սենյակ» համայնքային ծառայության գրասենյակի բացմանը: Գրասենյակը հիմնվել է «MERSI-CORPS», «Համայնքային իրավաբանների միավորում» կազմակերպությունների և Ալավերդու համայնքապետարանի համագործակցությամբ:

Դարպաս, Գուգարք, Շահումյան, Լերմոտովո, Անտառաշեն համայնքներում՝ ներկայացվեցին առաջիկայում նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերը

Դարպաս, Գուգարք, Շահումյան, Լերմոտովո, Անտառաշեն համայնքներում՝ ներկայացվեցին առաջիկայում նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերը 26.07.2019

Հուլիսի 25-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ հանդիպում-քննարկումներ անցկացրեցին Գուգարքի տարածաշրջանի Դարպաս, Գուգարք, Շահումյան, Լերմոտովո, Անտառաշեն համայնքներում՝ այդպիսով ամփոփելով խոշորացման ծրագրերի վերաբերյալ համայնքներում իրականացվելիք իրազեկման աշխատանքների առաջին փուլը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59